Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ակնալիճ (բնակչության թիվը` 3115)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Ակնալիճ
Համայնքի պատմական անվանումները - Այղր լիճ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1954 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Տարոնիկ, Արշալույս, Մայիսյան, Ֆերիկ
Համայնքի մակերեսը - 1740 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 38 կմ
Բնակչության թիվը - 3115
Բնակչության կազմը - հայեր /90%/, եզդիներ, ռուսներ
Տնային տնտեսությունների թիվը - 850
Օգտակար հանածոներ - օգտակար հանածոներ չկան
Կրթական հաստատություններ - միջն.դպրոց, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - մեկ մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչությոն հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան

*** 

Ակնալճի տարածքում մարդիկ բնակվել են հին ժամանակներից, այդ են վկայում պեղված նախնադարյան մի քանի բերդ-շենքերը, Ակնալճից ոչ հեռու հայտնաբերված երկաթի հնագույն ձուլարանի մնացորդները:
1950-ական թվականներն Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց հանրապետության մինչ այդ չօգտագործվող հողերը իրացնելու, և այն գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար` այգեգործության, պտղաբուծության և բանջարաբուծության հետագա զարգացումն ապահովելու նպատակով: 1954թ. օգոստոսի 24-ին խամ ու խոպան, քարքարոտ ու ամայի հողերի վրա հիմնվեց Այղր լճի այգեգործական տնտեսությունը: Առաջին անգամ մարդիկ հայտնվեցին այդ տարածքում 1953թ., երբ ներքին Հրազդանի մայր ջրատարը ավարտեց իր վերջին մետրի կառուցումը: Այսպես է սկսվել կյանքը դարերով խոպան մնացած Այղր լճի տարածքում: Ակնալիճ գյուղում բնակություն են հաստատել հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններից, այլ հանրապետություններից եկած և հայրենադարձ բազմաթիվ ընտանիքներ:
Ակնալիճը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում: Էջմիածնի շրջանի հյուսիս-արևմուտքում: Տարածությունը 1740 հա է, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից սահմանակից է Ֆերիկ և Արշալույս, հարավից և հարավ-արևելքից Տարոնիկ և Մայիսյան համայնքներին: Մակերևույթը հարթ է, թույլ մասնատված, կազմված հրաբխային ապարներից: Ընդհանուր թեքությունը հյուսիսից հարավ է, միջին բարձրությունը 880 մ: Կան մինչև 20 մ հարաբերական բարձրության հրաբխային կոներ, գտնվում է 7-9 բալանոց սեյսմիկ շրջանում: Ակնալճի տարածքում, ծովի մակերևույթից 860 մ բարձրության վրա գտնվում է Այղր լիճը, որը սնում է ստորերկրյա ջրերից և աղբյուներից: Ակնալճի տարածքով է անցնում Երևան–Արմավիր հանրապետական նշանակության մայրուղին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:20:10