Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ակնաշեն (բնակչության թիվը` 1660)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Ակնաշեն
Համայնքի պատմական անվանումը - Վերին Խաթունարխ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Էջմիածին , Գայ, Գրիբոեդով, Մեծամոր , Լուսագյուղ
Համայնքի Մակերեսը - 457 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 27 կմ
Բնակչության թիվը - 1660
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ
Տնային տնտեսության թիվը - 438
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ - միջն. դպրոց
Մշակույթային հաստատություններ - մշակույթի տուն, գրադարան
Մարզական հաստատություններ -  ըմբշամարտի մարզադպրոց
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - կիսակառույց եկեղեցի, գործող մատուռ աղոթատեղի

***

Ակնաշեն գյուղը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի էջմիածնի տարածաշրջանում, Էջմիածին - Մարգարա խճուղու 7-րդ կիլոմետրի վրա Մեծամոր գետի ձախ ափին, ծովի մակերեսից 850 բարձրության վրա:
Ակնաշեն գյուղը հիմնադրվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով ռուս մեծ մտավորական, բանաստեղծ, հասարակական և քաղաքական գործիչ Գրիբոեդովի օժանդակությամբ Պարսկաստանի խոյի և Սալմաստի գավառներից վերաբնակեցված հայերի կողմից : Գյուղի նախկին անունը՝ Խաթունարխ, Վերին Խաթունարխ ավանդության համաձայն կապված է Երևանի Սեֆի խանի կնոջ՝ Խաթունի հետ, որի համար խանը Մեծամոր /Սև ձուր/ գետից անցկացրել է ջրանցք ՝ տալով Խաթունարխ , Խաթունի առու անունը:
Հետագայում գյուղում բնակություն են հաստատել մեծ եղեռնից մազապուրծ Սուրմալու գավառի հայերը, 1946 թվականին Պարսկաստանից հայրենադարձվածները, ինչպես նաև 1989 թվականին Ադրբեջանից բռնագաղթվածները:
Ակնաշենի բնակատեղիում ՝ Մեծամոր գետի ափին, ըստ հին ավանդույթի գտնվել է Արշակունի թագավորների կանանց ամառային հանգստավայրը:
Գյուղի տարածքում է գտնվում մթա 6-5 հազարամյակների մարդկանց բլուր-բնակատեղերին, որտեղ 1970 թվականից սկսած Մշակույթի նախարարի Հնեաբանության ինստիտուտի կողմից պարբերաբար անցկացվում են պեղումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-22 17:21:28