Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեշատ (Արմավիրի տ., բնակչության թիվը` 1838)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Այգեշատ
Համայնքի պատմական անվանումները- Ղուզիգիդան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 18-րդ դարի վերջ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Արմավիր, Արևիկ, Տանձուտ, Ջանֆիդա, ՆորԱրտագերս
Համայնքի մակերեսը- 686,6 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 50կմ
Բնակչության թիվը- 1838
Բնակչության կազմը – հիմնականում հայեր, նաև եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ
Տնային տնտեսությունների թիվը- 577
Օգտակար հանածոներ -չկան
Կրթական հաստատություններ- դպրոց, մանկապարտեզ
Մշակույթային հաստատություններ –մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – անասնապահական ֆերմաներ, կաթնամթերքի արտադրամաս
Բնակչուիթյան հիմնական զբաղմունքը – չկան գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ –ՀայԱռաքելական Սուրբ Գևորգ եկեղեցի, մատուռ

***

Այգեշատ գյուղը հանդիսանում է Արարատյան դաշտի հին բնակավայրերից մեկը: Ըստ գյուղի պատմությանը վերաբերվող աղբյուրների այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջին` Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթած 17 ընտանիքների կողմից: Գյուղի տարածքը նախկինում կոչվել է Ղուզիգիդան, որը թարգմանաբար նշանակում է գառների արոտավայր: 1950- ական թվականներից գյուղը վերան-վանվել է Այգեշատ: Այգեշատ գյուղը սահմանակից է Տանձուտ, Արևիկ, Արմավիր, ՆորԱրտագերս և Ջանֆիդա համայնքներին: Այգեշատ համայնքը զբաղեցնում է 686.6 հա. Տարածք: Հեռավորությունը մայրաքաղաքից 50 կմ է, մարզկենտրոնից` 10 կմ: Համայնքի տարածքով անցնում է Արմավիր - Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը: Այգեշատ համայնքի բնակչության թիվը 01.01.2014 թվականի դրությամբ կազմում է 2118 մարդ: Գյուղի բնակչության հիմնական մասը հայեր են, համայնքում ապրում են նաև եզդիներ և ռուսներ: Այգեշատ համայնքի տարածքը աղքատ է օգտակար հանա-ծոներով, հազվադեպ տարածքներում հանդիպում է ավազախճային շերտեր: Այգեշատ համայնքը ունի 1 միջնակարգ դպրոց, որը հիմնադրվել է 1923 թվակա-նին: Համայնքի բնակչության մոտ 16% -ը ունի բարձրագույն կրթություն: Համայն-քում կա գործող 1 մշակույթի տուն, գործող 1 գրադարան: Այգեշատ համայնքում չկան մարզական հաստատություններ: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, համայնքի ոռոգելի հողերը կազմում է 546.3 հա. , որից վարելահողերը 348.8 հա. , բազմամյա տնկարկները 72.9 հա., տնամերձ հողամասերը 124.6 հա.: Համայնքի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են բանջարեղենի, պտղի և խաղողի արտադրությամբ: Համայնքում կա նաև անասնապահությամբ զբաղվող տնտեսություններ: Համայնքի բնակչության հիմնական մասը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ են: Համայնքի տարածքում գործում է սուրբ Գևորգ եկեղեցին և մի փոքր մատուռ: Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի սկզբին: Համայնավարչական իշխանության տարիներին, այս եկեղեցին նույնպես դադարել է գործելուց և ժամանակի ընթացքում խարխլվել: 1990-ական թվականների սկզբին այն կիսաավերակ վիճակում էր: Սակայն համայնքի բնակիչների և արմատներով Այգեշատցի Մոսկվայաբնակ բարերար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանի ջանքերով և ներդրած միջոցներով եկեղեցին 2007 թվականին վերանորոգվեց, եկեղեցու շրջակա տարածքը բարեկարգվեց և այժմ գործում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59