Համայնքներ
Համայնքի մասին
Առատաշեն (բնակչության թիվը` 2820)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը- Առատաշեն
Համայնքի պատմական անվանումը- Ներքին Զեյվա
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 18-րդ դարի երեսունական թվականներ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Գեղակերտ, Հովտամեջ, Ծիածան, Խորոնք, Ապագա, Տարոնիկ, Արշալույս
Համայնքի մակերեսը- 975հա
Հեռավորությունը մայրաքաղաքից- 25կմ
Բնակչության թիվը- 2820
Բնակչության կազմը- հայեր /94%/, եզդիներ /5.8%/,ռուսներ, ուկրանիացիներ,ասորիներ /0.2%/
Տնային տնտեսությունների թիվը- 541
Օգտակար հանածոներ- չկան
Կրթական հաստատություններ- մեկական միջնակարգ դպրոց, նախակրթարան,մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ- կուլտուրայի տուն
Մարզական հաստատություններ- գործում է ըմբշամարտի խմբակ
Արտադրական ձեռնարկություններ- չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ- կիսաավարտ եկեղեցի <<Սուրբ Մարիամ Աստվածածին>>
***
Առատաշենը Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի հին և մեծ գյուղերից է:
Առատաշենը գտնվում է Քասախ գետի արևմտյան ափին: Հին գերեզմանատան առանձին շիրմաքարերի վրայի թվագրությունները վկայում են, որ գյուղն ունի ավելի քան 300 տարվա պատմություն: Հայտնի է, որ առաջին վերաբնակիչներին գյուղն ընդունել է 1828-30 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո: Ներգաղթ Պարսկաստանից եղել է նաև 1946 և 1972 թվականներին:
Գյուղն անվանափոխվել է 1975 թվականին: Նախկինում կոչվել է Ներքին Զեյվա:
Հայրենական պատերազմին մասնակցել են հարյուրից ավելի առատաշենցիներ, որոնցից 49-ը զոհվել են: Արցախյան ազատամարտին մասնակցել են առատաշենցի 102 կամավորականներ, նրանցից հինգը զոհվել են.
Գագիկ Գրիգորյան- հետմահու պարգևատրվել է <<Մարտական փառք>>-ի 2-րդ աստիճանի շքանշանով:
Գևորգ Գևորգյան, Կարեն Հովհաննիսյան, Ռաֆիկ Մանուկյան, Ուսուֆ Հասոյան: Բոլորն էլ հետմահու արժանացել են կառավարական բարձր պարգևների: