Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արագած (բնակչության թիվ` 2776)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Արագած
Համայնքի պատմական անվանումները- Խզնավուզ, Խինուաուզ, Խզինար, Կզնավուզ:
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 1828-1829 թթ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը-Ծաղկալանջ, Աղավնատուն, Ամբերդ, Դողս, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Արագածոտնի մարզ:
Համայնքի մակերեսը-1151 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-28 կմ
Բնակչության թիվը-2776
Բնակչության կազմը-90 % հայ, 10 % եզդի
Տնային տնտեսությունների թիվը- 700
Օգտակար հանածոներ- չկան
Կրթական հաստատություններ-Արագածի Մ. Մեխակյանի անվան միջն դպրոց, Արագածի մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ-մշակույթի տուն, գրադարան
Մարզական հաստատություններ-լողավազան, ֆուտբոլի դաշտ
Արտադրական ձեռնարկություններ-
Բնակչության հիմնական զբաղմունքը-հողագործություն
Հոգևոր կառույցներ- «Սուրբ Ստեփանոս» եկեղեցի

***

Գյուղը բնակեցված է 1829 թվականից` Ռուս-պարսկական պատերազմից հետո Խոյից գաղթած բնակիչներով: Նրանք հավանաբար թուրք-պարսկական բախումների ժամանակ Սալմաստի գավառ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Խիզան /Ղիզան, Կիզան/ գավառից և իրենց արմատներին հավատարիմ` գյուղը կոչել Խզնավուզ /Ղզնավուզ, Կզնավուզ/: Խոսելաոճը Խոյի բարբառն է, որը շատ մեծ ընդհանրություն ունի Ուրմիայի և Վանի բարբառների հետ, երբեմն նույն բարբառն են դիտվել:
Գյուղը հիմնադրվել է Արարատյան թագավորության 20-24 հա տարածությամբ քաղաքի ավերակների վրա, որի բնակչությունը եղել է մոտ 15-20 հազար բնակիչ: Այժմ պահպանվում են քաղաքի միջնաբերդի ավերակները / VIII դ. մ.թ.ա./: Հետագայում ամրոցը չափագրել է Թ. Թորամանյանը, պեղումներ են կատարել Կ. Հովհաննիսյանը` 1954-1955 թթ., Հ. Ավետիսյանը` 1985 թ.:

Գյուղի պատմական հուշարձանները
1/ գյուղական հազվագյուտ պահպանված հին տուն /XIX սկիզբ/:
2/ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ զոհվածներին նվիրված աղբյուր հուշարձան,
3/ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան,
4/ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված խաչքար հուշարձան,
5/ Գավառագիտական թանգարան /դպրոցում/,
6/ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված արագածցիներին նվիրված հուշարձան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59