Համայնքներ
Համայնքի մասին
Արաքս (Արմավիրի տ., բնակչության թիվը՝ 1657)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Արաքս
Համայնքի պատմական անվանումները -Արաքս
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1946
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Լենուղի ,Արևադաշտ,Նոր Արմավիր, Ամասիա
Համայնքի մակերեսը – 1071.6 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 52 կմ
Բնակչության թիվը - 1657
Բնակչության կազմը – հայեր.եզդիներ, ասորիներ, ռուսներ
Տնային տնտեսությունների թիվը- 416
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ - դպրոց
Մշակութային հաստատություններ – Սարդարապատի հուշահամալիր
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն և անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
1937թ. հիմնվել է Շոլկ ավանը, որից հետո ավանի տարածքը հետզհետե ընդլայնվեց և 1946թ. ավանը անվանվեց Արաքս տնտեսություն: Այսօր գյուղը գտնվում է Արմավիրի մարզում` Արմավիր- Ղարաղալա խճուղու վրա:Գյուղի պատմական տարածքում տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը , որի հիման վրա էլ 1968թ. Կառուցվել է Սարդարապատի հուշահամալիրը, որի տարածքում է գտնվում Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պետական թանգարանը: Գյուղի բնակչությունը մասնակցել է Ղարաբաղյան հերոսամարտին՝ տալով յոթ զոհ և բազմաթիվ վիրավորներ: