Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիր (բնակչության թիվը՝ 3040)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Արմավիր
Համայնքի պատմական անվանումները - Ղուրդուղուլի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – Ք.Ա 6-րդ դար
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Հայկավան, Այգեշատ, Արևիկ, Ջրաշեն
Համայնքի մակերեսը – 6.72 ք/կմ
Հեռավորությունը մայրաքաղաքից – 50կմ
Բնակչության թիվը - 3040
Բնակչության կազմը – հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը- 1030
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, Արվեստ դպրոց, Մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – մարզական խմբակներ
Արտադրական ձեռնարկություններ – Պռոշյանի գինու և կոնյակի գործարան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - չկան
 

 ***
Արմավիր գյուղը գտնվում է Արմավիր մարզի հարավ-արևմտյան մասում, մարզկենտրոնից 7-8 կմ. hեռավորության վրա, Արարատյան բարեբեր դաշտի կենտրոնում: Բնակչության մի մասը տեղափոխվել է Պարսկաստանից /ազգամիջյան կռիվների ժամանակ/:
Երվանդունիների թագավորության շրջանում Արգիշտիխինիլի քաղաքի ավերվելուց հետո, նրա արևելյան մասում, հաշվի առնելով տեղանքի հարմարավետությունը` Երվանդունիները մոտավորապես մ,.թ.ա. 4-րդ դարում վերաշինում են մի նոր քաղաք և այն անվանում են Արմավիր (որը ըստ Ղ. Ալիշանի մեկնաբանության նշանակում է բլրի վրա կառուցված բերդ), որը դառնում է հայկական առաջին պետության` Երվանդյան Հայաստանի մայրաքաղաքը: Հայաստանի առաջին մայրաքաղաք` Արմավիրի անունը այժմ ժառանգել է բլրից 1-2 կմ. Դեպի արևելք ընկած նախկինում Ղուրդուղուլի գյուղը, որը հիմնադրվել մ.թ.ա.776թ-ին: Արմավիրը բնակեցված էր անհիշելի ժամանակներից, ինչի մասին են վկայում Բլրից ու տարածքից գտնված և 4-րդ հազարամյակով թվագրված հնագիտական նյութերը: Բլուրը համարվել է սրբազան վայր, այնտեղ գործող պաշտամունքային համալիրը հանդիսացել է Արարատյան դաշտի այս հատվածի կրոնական կենտրոնը: 1962թվ. Արմավիր-Արևիկ ճանապարհի աջ կողմում է հայտնաբերվել հողին հավասարեցված բլուրը, որն առաջացել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կառուցողական շերտերի կուտակումների հետևանքով: 1962-1966թթ. կատարված պեղումների ընթացքում բլրի վրա հայտնաբերվել են կացարաններ,այրված ցորենի և գարու հասկերի խրձեր ու հատիկներ, աղորիքներ, սանդեր և սանդակոթեր: Ք.Ա. 168-Ք.Հ.301թթ.` Արմավիրը եղել է Հայոց Արտաշեսյան և Արշակունիների թագավորների ոստան: Ք.Հ.4-րդ դարում` Քրիստոնեության ընդունման դարաշրջանում, առաջին քրիստիոնյանները գրավում են Արմավիրի հայոց մեհյանական կենտրոնները, ավերվում են Հայկազունիների երեք հազարամյա արխիվները, բագինները, հայկազյան գրերն ու գրականությունը, Հայկազունիների, Վանի Արարատյան թագավորության և Եևվանդունիների ստեղծած ճարտարապետական կոթողները` տաճարները, միջնաբերդը, Արմավիր պարիսպները, քաղաքը շրջապատող ագարակ- ավանները: Տրդատ Մեծը 301-304թթ. Արմավիրը նվիրեց Կամսարական նախարարների ժառանգներին, 8-րդ դարում Կամսարականները Արմավիր քաղաքն ու Արմավիրի դաշտը կանխիկ գումարով վաճառեցին Բագրատունիներին: 890-1242թթ. Բագրատունիների իշխանության օրոք բարգավաճում է Արմավիր քաղաքը և ընդլայնվում մինչև մեկ տասնյակի հասնող գյուղական ագարակների: 1242թվ. Թաթար-մոնղոլները գրավեցին և կործանեցին Արմավիր քաղաքը:
1904-1929թթ. Արմավիրում զարգացել է տնտեսությունը գործարկվել է փոկային շարժիչով ջրաղաց: Հիմնադրվել են 7-11 ձիթհաններ, տեղակայվել է դիզելային շարժիչ, էլ.հոսանք է տրվել ունևոր 11 ընտանիքների, սահմանապահ ռուս.զորանասին, գյուղի երկու եկեղեցիներին: Արմավիրի գյուղատնտեսական արտերը հիմնադրվել է 1929թ. և կոչվել է <<Նոր կյանք>>: 1935թ. Ղուրդուղուլին վերանվանվեց Արմավիր, իսկ շրջկենտրոնը նոր կառուցված Սարդարապատ / 1937թ-ից `Հոկտեմբերյան քաղաք: 1954-57թթ, Արմավիրը ենթարկվեց սոցիալիստական <պլանիրովկայի>, 140հա գյուղի վարչական տարածքը հասավ 220հա, 1991-1993թթ. հողի սեփականաշնորհման ընթացքում` մոտ 300հա:
Կառուցվել է առաջին աստիճանի Ղուրդուղուլիի / 1920թ-ից` միջնակարգ դպրոց: Դպրոցի հիմնադիր` Ղուրդիղուլիի հայ մեծահարուստ Շավարշ Տեր-Հարությունյան , ում անունով անվանակոչվել է <Շավարշի դպրոց>: 1941-1945թթ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը` 286, զոհվեցին 77, հաշմանդամ` 32 արմավիրցիներ: 1967թ. տեղի ունեցավ Արմավիրի 1941-1945թթ Զոհվածների հուշարձանի բացումը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-20 10:04:24