Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:

 

Բաղրամյան

Բաղրամյան բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Բաղրամյան համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Բաղրամյան գյուղ
  2. Արգինա գյուղ
  3. Արևադաշտ գյուղ
  4. Արտամետ գյուղ
  5. Բագարան գյուղ
  6. Դալարիկ գյուղ
  7. Երվանդաշատ գյուղ
  8. Լեռնագոգ գյուղ
  9. Կողբավան գյուղ
  10. Հուշակերտ գյուղ
  11. Շենիկ գյուղ
  12. Վանանդ գյուղ
  13. Տալվորիկ գյուղ
  14. Քարակերտ գյուղ

Բնակչության ընդհանուր թիվ՝ 19258
Հեղախոսահամար`     0233-2-22-50
Էլ. հասցե՝ baghramyanbaghramyan.armavir@mta.gov.am
Փոստային ինդեքս՝ 1001

Համայնքի մասին պատմող  տեղեկություն

Բաղրամյան համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևմտյան հատվածում, սահմանակից է Արևադաշտ, Շենիկ, Մյասնիկյան,Դալարիկ համայնքներին:
Համայնքը հիմնադրվել է 1984 թվականին:
Համայնքի մշտական բնակչության թվաքանակը 01.01.2021 թ. դրությամբ՝ 1064 է:

Համայնքի վարչական տարածքը կազմում է 2851.6 հա, որից` 2678.4 հա գյուղատնտեսական, 53,97 հա բնակավայրի հողեր են:

Բաղրամյանը գտնվում է ծովի մակարդակից 940 մ բարձրության վրա: Համայնքի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 60 կմ է , մարզկենտրոն Արմավիրից՝ 18 կմ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 13:57:01