Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արտիմետ (բնակչության թիվը` 1867 )

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկային անվանումը - Արտիմետ
Համայնքի պատմական անվանումը - Ալիբեկլու, Ներքին Ալիբեկլու , Սոցարշավ, Աթարբեկյան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1831 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - ք. Էջմիածին, Խորունք, Գրիբոյեդով, Ծաղկունք
Համայնքի մակերեսը - 632.5 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20 կմ
Բնակչության թիվը - 1867 մարդ
Բնակչության կազմը - հայեր
Տնային տնտեսությունների թիվը - 405
Կրթական հաստատություններ - միջն. դպրոց /անվանակոչվել է Արցախյան հերոս Ժորա Հակոբյանի անունով /, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - գրադարան
Արտադրական ձեռնարկություններ - ֆերմաներ
Բնակչության հիմնական զբաղմունքը - բանջարաբուծություն և այգեգործություն
Հոգևոր կառույցներ - Սուրբ Աստվածածին եկեղեցի

*** 

Արմավիրի մարզի Վաղարշապատ տարածաշրշրջանի Արտիմետ գյուղը գտնվում է Էջմիածին քաղաքից 2 կմ հեռավորության վրա` դեպի հարավ-արևմուտք: Գյուղը հիմնադրվել է 1831թ.: Այդ ժամանակ գյուղում բնակվել է 128 մարդ: Հետագայում բնակավայրը վերաբնակեց է և ընդլայնվել: Գյուղը հայաբնակ է: 1915-20թթ. Համայնքում բնակություն են հաստատել Իգդիրից, Մուշից, Ալաշկերտից, Վանից եկած հայերը, իսկ արդեն 1946-47թթ.՝ իրանահայերը, սիրիահայերը, լիբանահայերը: 1950-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել նաև Սիսիանից, Աշտարակից, Ապարանից, Սպիտակից և Գավառից տեղափոխված մեծ թվով ընտանիքներ: 1946թ. գյուղը Ալիբեկլուից վերանվանվել է Աթարբեկյան, իսկ 1992թ.՝ Արտիմետ: Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ և անասնապահությամբ:
Արտիմետ գյուղից Հայրենական մեծ պատերազմ է մեկնել 65 տղամարդ, նրանցից 33-ը հերոսաբար զոհվել են:
1988-92թթ. երբ սկսվեց Արցախյան շարժումը, և կազմավորվեց Ազգային բանակը, գյուղից առաջինը ինքնակամ ազգային բանակ մեկնեցին և հերոսամարտին մասնակցեցին Ժորա Ալբերտի Հակոբյանը և Կարեն Սերյոժայի Մնացականյանը: Նրանք մասնակցեցին Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանությանը և հերոսաբար ընկան Արծվաշենում: 1996թ. Կառավարության և Հանրապետության նախագահի հրամանով արժանացան պատերազմի հերոս «Մարտական խաչ 1-ին աստիճանի» բարձրագույն շքանշանին: Արցախյան պատերազմին մասնակցեցին նաև բազմաթիվ կամավորական արտիմետցիներ` այդ թվում համայնքի ղեկավար` Զավեն Հովսեփի Միրզախանյանը, Հովիկ Խաչիկի Միրզախանյանը. վերջինս արժանացել է «Արցախյան Մայրերի երախտագիտություն» շքանշանին, իսկ դպրոցի տնօրեն Արտակ Վարուժանի Գյոզալյանը արժանացել է «Մարտական ծառայության» շքանշանին: Ի պատիվ գյուղի բոլոր ժամանակների նահատակված հերոսների` գյուղի կենտրոնում, դպրոցի հարևանությամբ, վեր է խոյանում քարակերտ շատ գեղեցիկ հուշարձան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59