Համայնքներ
Համայնքի մասին
Արտաշար (բնակչության թիվը ՝ 1196)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Արտաշար
Համայնքի պատմական անվանումները - Արդաշար, Արդաշար Հայկական, Արտաշար Հայի, Արտաշար Հայկական
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1664թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Զարթոնք
Համայնքի մակերեսը – 97.3 ք/կմ
Հեռավորությունը մայրաքաղաքից – 45 կմ
Բնակչության թիվը - 1196
Բնակչության կազմը – հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը- 184
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ – չկան
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 13-14կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի և Սև ջրի ջրերով։ Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական հողահանդակներն ամբողջովին օգտագործվում են որպես վարելահողեր։ Պետական հողերը ևս գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր։ Կան քիչ տարածությամբ արոտավայրեր և պտղատու այգիներ։