Համայնքներ
Համայնքի մասին
Արևադաշտ ( բնակչության թիվը` 450)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը-Արևադաշտ
Համայնքի պատմական անվանումը- Արևադաշտ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1983 թ.
Որ համայնքներին է սահմանակից-Արաքս , Լենուղի ,Միասնիկյան
Համայնքի մակերեսը-3086.09
Հեռավորությունը մայրաքաղաքից-60 կմ
Բնակչության թիվը- 450
Բնակչության կազմը-հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը - 72
Օգտակար հանածոներ- քարհանք
Կրթական հաստատություններ-մանկապարտեզ , դպրոց
Մշակութային հաստատություններ- չկան
Մարզական հաստատություններ-չկան
Արտադրական ձեռնարկություններ-չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ-Ս.Սարգիս մատուռ
***
Համայնքի վարչական տարածքը նախկինում եղել է զորամասային ՝ գործառույթին հատուկ ենթակառուցվածքներով : Համայնքը ստեղծվել է 1983 թվականին ՝ իբրև Բաղրամյանի N3 պետական տնտեսություն: 1991թ. պետական տնտեսության լուծարումից հետո մինչև 1995թ. իբրև գյուղական համայնք կառավարվել է գյուղխորհրդի կողմից, իսկ 1996թ-ի նոյեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունից հետո համայնքում ձևավորվել են տեղական իշխանության մարմիններ:
Համայնքի բնակչությունը եկվորներ են հիմնականում Արմավիրի մարզի Այգեշատ, Գետաշեն, Նալբանդյան, Հոկտեմբեր գյուղերից: Համայնքի վարչական տարածքը կազմում է 3086,09 հա, որից 2873,2 հա-ը գյուղ նշանակության հողեր են: Գյուղի հեռավորությունը մարզկենտրոն Արմավիրից 18 կմ է: