Համայնքներ
Համայնքի մասին
Արևաշատ (բնակչություն թիվը՝ 1752)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Արևաշատ
Համայնքի պատմական անվանումը – Վարազմայր, Վարմազյար
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1828թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Արմավիրի մարզ Մուսալեռ, Արարատի մարզ Արբաթ, Հայանիստ
Համայնքի մակերեսը – 383.04 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 15 կմ
Բնակչության թիվը – 1752 բնակիչ
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 366
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակույթային հաստատություններ – Մշակույթի տուն
Մարզական Հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - <<Արաքս թռչնաֆաբրիկա>>
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ – <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցի և երկու սրբավայր
***
Արևաշատ գյուղը գտնվում է Երևան – Էջմիածին մայրուղու ձախ կողմում, Մուսալեռ գյուղից հետո, <<Զվարթնոց>> օդանավակայանի անմիջական հարևանությամբ: Գյուղը նախկինում կոչվել է Վարազմայր, Վարմազյար: Այն հիմնադրվել է 1828 թվականին: Տարածքի ճահճոտ լինելու պատճառով գյուղի բնակիչները տեղափոխվել են մոտ մեկ կմ հյուսիս-արևելք և նոր գյուղ հիմնադրել: Հին տարածքը գյուղաբնակները կոչում են Հին գեղ կամ Տան-Տեղ: 1953 թվականին գյուղը անվանակոչվել է Արևաշատ: