Համայնքներ
Համայնքի մասին
Ալաշկերտ (բնակչության թիվը` 1848)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Ալաշկերտ
Համայնքի պատմական անվանումները – Քյարիմարխ, Սովետական
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1918 թվական
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Մրգաշատ, Արևիկ, Արմավիր, Հայկավան և Բամբակաշատ
Համայնքի մակերեսը – 460 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 45 կմ
Բնակչության թիվը – 1848
Բնակչության կազմը - հայեր /98 %/, եզդիներ /2 %/
Տնային տնտեսությունների թիվը – 670
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – Ալաշկերտի Հր. Քոչարի անվան միջն. դպրոց
Մշակութային հաստատություններ – Կուլտուրայի տուն, որը չի գործում
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն, խաղողագործություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Գյուղում առաջին հայ բնակիչները հաստատվել են 1918 թվականի գարնանը` Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած գաղթականներ (Խնուսից, Բաղեշից): Գաղթականների մեծ մասը եկել են Բագրևանդ (Ալաշկերտ) գավառից, այստեղից էլ համայնքի վերջին անվանումը: Իսկ մինչև գաղթականների մուտքը այս տարածքը բնակեցված է եղել պարսկական ` Ատրպատականից բռնությամբ վերաբնակեցված ազերիներով: Նպատակն է եղել այս տարածքում մահմեդականների գերակայությունը հաստատել: Քյարիմարխ նշանակում է <<Քյարիմի առու>> : Գյուղի միջով հոսել է լայնահուն մի առու ` ոռոգման համար: Քյարիմարխ է կոչվել մինչև 1929 թվականը` կոլեկտիվացման հենց առաջին շրջանում:
Խորհրդային շրջանում գյուղը տվել է 4 աշխատանքային հերոս, 9 Կարմիր դրոշի շքանշանակիր: 1930 թվականին բացվել է տարրական եռամյա դպրոց, որից հետո դպրոցը դառնում է 7-ամյա, իսկ 1969 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ` անվանվելով արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Քոչարի անունով: Հրաչյա Քոչարը գյուղում է ապրել 1918-1929 թվականներին:
Հայրենական Մեծ Պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել գյուղից մոտավորապես 100 մարտիկներ, որոնցից 50-ը պատերազմից ետ չեն վերադարձել:
Նրանց պատվին գյուղի կենտրոնում կառուցված է մեծ հուշակոթող` հեղինակ Սարգիս Բաղդասարյան: Իսկ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան – կոթող է կառուցվել համայնքի կողմից: Այդ հերոս մարտիկների անուններում կա նաև համայնքի բնակիչ` Արսեն Հարությունյանի անունը: