Համայնքներ
Համայնքի մասին
Բագարան (բնակչության թիվը` 693)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը-Բագարան
Համայնքի պատմական անվանումը- Բախչալար, Հաճիպայրամ, Հաջիբայրամ, Հաջիբայրամլի
Համայքնի հիմնադրման ժամանակաշրջանը- Ք.ա. 221թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Երվանդաշատ
Համայնքի մակերեսը- 65.75
Հեռավորությունը մայրաքաղաքից- 85 կմ
Բնակչության թիվը- 693
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 173
Օգտակար հանածոներ- տուֆ քարի հանք
Կրթական հաստատություններ- դպրոց
Մշակութային հաստատություններ- մշակույթի տուն
Արտադրական ձեռնարկություններ- չրի արտադրամաս
Բնակչության հիմնական զբաղմունքը- հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- Շուշանիկ եկեղեցի
***
Գյուղ Բաղրամյանի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 38 կմ արևելք։ Գտնվում է Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում, Բագարան է վերանվանվել 1968թ-ին։Բագարան հզոր բերդաքաղաքը կառուցել է Երվանդ 4-րդ արքան` Երվանդունիների արքայատոհմից վերջինը, Ք.ա. 221թ-ին: Երվանդ 4-րդ արքան հեթանոսական բոլոր կուռքերը տեղափոխեց Արմավիրից Բագարան և եղբորը նշանակեց քրմապետ: Բագարան նշանակում է աստվածների դաշտավայր: Բագարանը հնում գտնվել է Այրարատ նահանգի Արշարունիք գավառում, Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրից մի քանի կիլոմետր հյուսիս:
5-րդ դարից մայրաքաղաքը դարձավ Կամսարական հզոր իշխանական տոհմի նստավայր, իսկ 8-րդ դարից` Բագրատունի իշխանական տոհմի նստավայր: 885թ-ին Աշոտ 1-ինը հռչակվեց Հայաստանի թագավոր, իսկ Բագարանը` հայոց մայրաքաղաք: Բագարանում են գտնվում Բագրատունի արքայատոհմի սպարապետ Գևորգ Մարզպետունու գերեզմանը, սուրբ Թադևոս և Շուշանիկ եկեղեցիները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829թթ տեղափոխվել են Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից։