Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բամբակաշատ (բնակչության թիվը` 3481)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Բամբակաշատ
Համայնքի պատմական անվանումները – Մոլլաբայազետ, Օրջոնոկիձեի անվան կոլտնտեսություն,
Համայնքի հիմնադրման Ժամանակաշրջանը – 1861թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Սարդարապատ, Նոր Արմավիր, Ալաշկերտ, Հայկավան, Ջրաշեն
Համայնքի մակերեսը – 979.7 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 67 կմ
Բնակչության թիվը – 3481
Բնակչության կազմը – հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը – 1328
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ – ՍԲ Աստվածածին եկեղեցի

***

Պարսկաստանի տիրապետությունից Երևանյան նահանգը ազատագրելուց երեք տարի հետո 1831թ. Հայկական մարզում առաջին աշխարհագիր և ցուցակագրող Շոպենի "Կամերալ նկարագրություն" մատյանից երևում է` Սարդարապատ, Մոլլաբայազետ և Գեչռլու գյուղերը ենթարկվելիս են եղել Սարդարապատ բերդի տնօրեն Հուսեին Սարդար Խան եղբայրներին, ուր նշված է` "Բերդը կառուցվել է 15 տարի առաջ" այսինքն 1816թ. միաժամանակ նշված է ,որ Սարդարապատ, Մոլլաբայազետ և Գեչռլու գյուղերը միասին բաղկացած են եղել 212 տնտեսությունից 1487 բնակչությամբ` որից 765 արական, իսկ 722 իգական: 1842թ. "Կամերալ նկարագրության" մատյանում Մոլլաբայազետը հանդես է գալիս որպես առանձին գյուղ 60 տնտեսությամբ: 1852թ. ունենում է 70 տնտեսություն 313 բնակչությամբ,որից 168 արական, իսկ 145 իգական:1859թ. ունենում է 118 տնտեսություն 852 բնակչությամբ, որից 463 արական, իսկ 389 իգական:
Ինչ վերաբերվում է Մոլլաբայազետ գյուղի հիմնադրմանը մեր կարծիքով այն պետք է կառուցված լինի միջնադարում,որի մասին մեզ մոտ նյութեր չեն պահպանվել,շատ հավանական է, որ այդ մասին տվյալներ լինեն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանում, որին և կարող եք դիմել:
Հայկական ՍՍՀ Պետական Կենտրոնական Պատմության արխիվի 19-րդ և 20-րդ դարերի փաստաթղթերում շատ նյութեր են պահպանվել Մեր գյուղի ինչպես և շրջանի բոլոր հին գյուղերի վերաբերյալ: Փաստաթղթերում նշված է որ Մոլլաբայազետ գյուղում դպրոց հիմնվել է 1900 թվին և այլն:
Բամբակաշատ` նախկինում Մոլլաբայազետ գյուղի մասին պահվել են մի քանի ուշագրավ տեղեկություններ ՀՀ Պատմական արխիվում, որոնք Բամբակաշատ գյուղի պատմության համար ունեն կարևոր նշանակություն:
Մոլլաբայազետ գյուղը հիմնադրվել է միջնադարում, Արևմտյան Հայաստանից գաղթված` Նոր Բայազետից, Տարոնից: Կառուցվել են հողաշեն, ցածրիկ մի քանի տուն` երազանքների բարակ մի շղթա, որը կարող էր հեշտությամբ կտրվել, սակայն ապրեց ոգու վերադարձը ուրիշ այլ տեղ տուն ու հասցե որոնեց;
Այսպես էր Մոլլաբայազետի 19-րդ դարը, գյուղի Բայազետ անվանը կպած էր Մոլլա բառը, այդ անվան ճամփին քար գցվեց շատ ուշ 1935 թ-ին դարն էր փոխվել, ժամանակները, եկավ նոր անուն` Բամբակաշատ: Թեև 1967 թ-ին իր դաշտերում այլևս չերևաց "ՍՊԻՏԱԿ ՈՍԿԻՆ" սակայն առ այսօր գյուղը մնում է Բամբակաշատ անունով:
Գյուղի նշանավոր կառույցը "Մայր Աստվածածինն" է /1901-1914 /, որի ճակատագիրը նույնպես դժվարին է եղել: Տասնամյակներ շարունակ չի ծառայել իր նպատակին, մինչև 1986թ. վերածվել է թունաքիմիկատների պահեստի: 1986թ. բամբակաշատցիները դիմելով իրավասու մարմիններին, Մայր Աթոռ Ս . ԷՋՄԻԱԾԻՆ և հատկապես արժանահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինի աջակցությամբ Աստծո տունը ծառայեց իր կոչմանը: Վերանորոգվել է ազգային բարերար Գևորգ Հավհանյանի օժանդակությամն և վերաօծվել է 1991 թվականին:
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ.Ստեփանոս քհն.Մելիքյանը. Եկեղեցում ծառայում է նաև Տ. Գևորգ քհն. Միրզախանյանը:

Գյուղի կենտրոնում հուշարձան է, քարե պատվանդանին հաղթանակած զինվորն է:Նրա հայացքը բարձրաբերձ խոհերի ընծյալ փունջ է բոլոր նրանց, ովքեր քարե լռության մեջ հաղորդության այբուբեն ունեն, լսում են տարիների փրկության կանչը : Հուշարձան-կոթողի մեծակտավ քարին զոհվածների 101 անուներն են նրանք կողք-կողքի են, միաձույլ:
Հայրենական մեծ պատերազմին Բամբակաշատ գյուղից մեկնել են 171 մարդ, վերադարձել են` 70-ը:Պատերազմի վետերանները Բամբակաշատում միշտ եղել են ուշադրության կենտրոնում: Հիշարժան բոլոր առիթներով գյուղապետարանը հարգանքի և գնահատության ճիշտ մոտեցում են դրսևորում նրանց նկատմամբ` օգնում , լուծում տալիս ծագած հարցերին, կազմակերպում հիշարժան միջոցառումներ;
Պետք է նշել,զոհվածների մեջ Աշոտ Մարգարյանը,որպես պայծառ անուն մնացել է մեծ հայրենական տարեգրության մեջ:Բամբակաշատի քաջը անօրինակ սխրանք կատարելով գիտակցաբար իր վրա է ընդունել թշնամական զենքի կրակահերթը` փրկելով գումարտակի հրամանատարին:
Բամբակաշատի աշխատանքային տարեգրության փառավոր էջերը սկսվում են սոցիալական աշխատանքի հերոսներով:
Իզուր չէ, որ գյուղը կոչվել է Բամբակաշատ, որտեղ «Սպիտակ ոսկուե աննախադեպ բերք են ապահովվել մեկ հեկտարից, որն էլ վերևների գնահատությամբ գյուղ է բերել վեց ոսկե աստղ:Ահա նրա ասպետները`Ռաֆայել Մանուկյան,Ասանեթ Սիմոնյան,Հեղինե Խաչատրյան, Ագնեսա Հարությունյան, Հասմիկ Բաբերյան, Անժիկ Մկրտչյան: Անժիկ Մկրտչյանը, որը հիմա կենդանի է միշտ եղել է ուշադրության կենտրոնում:
Վերջերս մահացավ հայ անվանի գրող, բանաստեղծ և դրամատուրգ` Բամբակաշատցի Սաղաթել Հարությունյանը:
Բամբակաշատ գյուղը տվել է շատ ու շատ անվանի մարդիկ,որոնք այսօր էլ աշխատում և ստեղծագործում են տարբեր բնագավառներում: Օրինակ` ունենք մեկ ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` միաժամանակ «ՄԱՊե ՍՊԸ-ի տնօրեն:Անցյալում ունեցել ենք երկու օդաչու և մեկ նախարար, և շատ-շատ անվանի մարդիկ:
Ներկա պահին գյուղը բաղկացած է 1430 տնտեսությունից, որտեղ ապրում են 4000 բնակիչ: 1995թ.որպես գյուղապետ աշխատում էր Աշոտ Մելիքյանը, հիմա Արբակ Եղիազարյանը,որոնք մեծ վստահություն են ձեռք բերել համագյուղացիների շրջապատում:
Մոլլաբայազետ գյուղում դպրոց հիմնվել է 1900 թվին, Բամբակաշատում` 1949 թ-ին:Բամբակաշատի միջնակարգ դպրոցում աշխատել են, որպես անհատականություն հիշվող տնօրեններ` Շավարշ Հովհաննիսյանը, Ներսիկ Մխիթարյանը, որոնց անունները ժամանակին հնչել են մեծագույն հարգանքով: Բամբակաշատի դպրոցում տնօրեն աշխատել են նաև Մնացական Խաչատրյանը, Պետրոս Ղամբարյանը, որոնք հիմա կենսաթոշաակառու են և չեն մոռացել հարազատ օջախը:Հիմա Բամբակաշատի դպրոցի տնօրեն է Գայանե Պարոնյանը,որն ունի փորձ, բարձր հատկանիշներ և չի զիճում իր նախորդներին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59