Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բերքաշատ (բնակչության թիվը` 585)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Բերքաշատ
Համայնքի պատմական անվանումները – Բերքաշատ
Համայնքի հիմնադրման Ժամանակաշրջանը – 1929թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Շենավան, Նոր-Կեսարիա
Համայնքի մակերեսը – 40.33 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 65 կ.մ.
Բնակչության թիվը – 585
Բնակչության կազմը – 4
Տնային տնտեսությունների թիվը – 158
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – Բերքաշատի միջնակարգ դպրոց
Մշակութային հստատություններ – չկան
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ – ՍԲ Խաչ եկեղեցի

***

Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 19կմ հարավ-արևմուտք։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Թուրքիայից և Հունաստանից 1926-1928 թթ։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, ապա պտղատու և խաղողի այգիները։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 14:38:51