Համայնքներ
Համայնքի մասին
Գայ (բնակչության թիվը` 3611)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը - Գայ
Համայնքի պատմական անվանումը - Ներքին Խաթունարխ
Համայնքի հիմադրման ժամանակաշրջանը - 1828թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Հայկաշեն, Ականաշեն, Մեծամոր և Արարատի
մարզի գ. Հովտաշատ
Համայնքի մակերեսը - 853.59հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20 կմ
Բնակչության թիվը -3611
Բնակչության կազմը - hայեր, եզդիներ (8%)
Տնային տնտեսությունների թիվը - 1095
Օգտակար հանածոներ- չկան
Կրթական հաստատությունները - միջնակարգ դպրոց
Մշակույթային հաստատությոններ - Արվեստի դպրոց
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ -ձկնաբուծարաններ
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - Սուրբ Նշան եկեղեցի
***
Գայ համայնքը Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի համայնքներից մեկն է: Ի սկզբանե այն կոչվել է Ներքին Խաթունարխ: Խաթունարխի հիմանադրումն ունի ոչ պակաս քան 322 տարվա պատմություն: Խաթունարխի հիմադրումից 148 տարի հետո այն բնակեցվել է Պարսկաստանի Ատրպատականի Ուրմիա գավառի Ջամալավա և Սալմաստի Ղզլջա գյուղերից ներգաղթած բնակիչներով (1828թ.): 1978 թվականից գյուղը վերանվանվել է Գայ` ի հավերժացումն անվանի թավրիզահայ մեր երկրացու, Խորհրդային միության անվանի զորահրամանատար` Հայկ Բժշկյանցի: