Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:

 

Խոյ

Բնակչություն` 32775

Խոյ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Խոյ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Աղավնատուն գյուղ
  2. Ամբերդ գյուղ
  3. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ
  4. Արագած գյուղ
  5. Արշալույս գյուղ
  6. Դաշտ գյուղ
  7. Դողս գյուղ
  8. Լեռնամերձ գյուղ
  9. Ծաղկալանջ գյուղ
  10. Ծաղկունք գյուղ
  11. Ծիածան գյուղ
  12. Հայթաղ գյուղ
  13. Հովտամեջ գյուղ
  14. Մոնթեավան գյուղ
  15. Մրգաստան գյուղ
  16. Շահումյան գյուղ

Բնակչության ընդհանուր թիվ՝ 32775
Էլ․ հասցե ՝ geghakert.armavir@mta.gov.am
Համայնքային կայք` geghakert.am
Փոստային ինդեքս ՝ 1125

 

Համայնքի մասին պատմող  տեղեկություն

Գեղակերտ համայնքի պատմական անցյալի վկան 13-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին է, որը մինչ այժմ գործող է: 1928 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո ,երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Պարսկաստանի Սալմաստ հայաշատ գավառի Ուրմիա գյուղաքաղաքի Սամաղար բնակավայրից մեծ թվով գաղթականներ են եկել և տարածքը անվանել են Սամաղար:Հտագայում` 1978 թվականին, համայնքի օտարածին անունը փոխելու նպատակով այն վերանվանվել է Գեղակերտ, 1991 թվականին այն կրկին վերանվանվել է Սամաղար: Սկսած 2006 թվականից համայնքն անվանվում է Գեղակերտ:

Ներգաղթածները հիմնականում զբաղվել են այգեգործությամբ և գինեգործությամբ, զարգացրել են առևտուրը և արհեստները: Ժամանակին մեծ համբավ է վայելել Սամաղարի գինին, որը Եփրատ, Տիգրիս գետերով հասցրել են Միջին Արևելք, ինչպես նաև արտահանել են Արմավիր, Կրասնոդար, Դոնի Ռոստով և այլն:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սամաղար համայնքը եղել է շրջկենտրոն, իր մեջ ներառելով Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Թալինի, Արտաշատի, Ապարանի և Աշտարակի մի շարք բնակավայրեր և 1934 թվականին իր տեղը զիջել է Էջմիածնին:

Գեղակերտ համայնքի կենտրոնում կա երեք հուշակոթող: Դրանցից մեկը հավերժացնում է Հայրենական Մեծ պատերազմում զոհված 117 սամաղարցիների հիշատակը, իսկ մյուս հուշարձանը կառուցված է ի պատիվ արցախյան ազատամարտիկների, որոնցից երեքը զոհվեցին այդ պատերազմում: Հուշարձանը կառուցվել է Գեղակերտ համայնքի պատվավոր քաղաքացի Ռուստամ Նիկողոսյանի նվիրատվությամբ:Համայնքի նախկին բնակիչ Վաղինակ Խաչատրյանի նվիրատվությամբ համայնքի կենտրոնում կառուցվել է խաչ- հուշակոթող՝ նվիրված 2016 թվականի քառօրյա պատերազմի զոհերին:

Գեղակերտը գտնվում է Արարատյան դաշտավայրում` Արմավիրի վարչական տարածքում, ծովի մակերևույթից 900մ բարձրության վրա: Մարզկենտրոնից տեղակայված է 25կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևմուտք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-24 18:09:31