Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղակերտ (բնակչության թիվը` 2696)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Գեղակերտ
Համայնքի պատմական անվանումները – Սամաղար
Համայնքի հիմնադրման ժամանակշրջանը – ≈ 1828-1830թթ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Հովտամեջ, Հայթաղ, Արագած, Առատաշեն
Համայնքի մակերեսը – 665.0 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 25 կմ
Բնակչության թիվը – 2696
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 560
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – դպրոց, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – ծանրամարտի դպրոց
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ – սուրբ Հարություն եկեղեցի

***

Գեղակերտ համայնքի պատմական անցյալի վկան 13-րդ դարում կառուցված սուրբ Հարություն եկեղեցին է: Գյուղի ներկայիս տարածքը, որի անունը այն ժամանակ հայտնի չի եղել, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Պարսկաստանի Սալմաստ հայաշատ գավառի Ուրմիա գյուղաքաղաքի Սամաղար բնակավայրից մեծ թվով գաղթականներ են եկել և տարածքը անվանել են Սամաղար: Հետագայում 1978թ., գյուղի օտարածին անունը փոխելու նպատակով այն վերանվանվել է Գեղակերտ, 1991թ. այն կրկին դարձել է Սամաղար, և սկսած 2006 թվականից նորից դարձել է Գեղակերտ:
Գյուղի կենտրոնում կա երկու հուշակոթող: Դրանցից մեկը հավերժացնում է Հայրենական Մեծ պատերազմում զոհված 117 սամաղարցիների հիշատակը, իսկ մյուս հուշարձանը կառուցվել է ի պատիվ արցախյան ազատամարտիկների, որոնցից երեքը զոհվեցին այդ պատերազմում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 10:57:11