Համայնքներ
Համայնքի մասին
Դալարիկ (բնակչության թիվը` 3938)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը-Դալարիկ
Համայնքի պատմական անվանումը-ռազեստ Մաստարա
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը-1956 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը-Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Լեռնագոգ
Համայնքի մակերեսը-127 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-60 կմ
Բնակչության թիվը-3938
Բնակչության կազմը-հայ, ռուս, եզդի
Տնային տնտեսությունների թիվը-985
Օգտակար հանածոներ-չկան
Կրթական հաստատություններ-դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց
Մշակութային հաստատություններ-մշակույթի տուն
Մարզական հաստատություններ-չկան
Արտադրական հաստատություններ-չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը-հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ-նոր կառուցվող եկեղեցի
***
Դալարիկ գյուղը հիմնադրվել է 1901 թվականին, երբ կառուցվում էր Թիֆլիս-Երևան երկաթուղին: Առաջինը կառուցվել է երկաթուղու կայարանի շենքը: Երկաթուղու կայարանը անվանակոչվել է Մաստարա կայարան, որը կապված է կայարանի մոտակա ձորով անցնող Մաստարա սելավի ջրատարի հետ: Գյուղը գտնվում է Արագածի նախալեռնային գոտում` նախկին կիսաանապատային տարածքի վրա: 1960թվականին գյուղում վերաբնակեցվեցին Թալինի շրջանի Դիան և Շենիկ գյուղերից եկած ընտանիքները, այնուհետև հանրապետության շատ շրջաններից և Վրաստանի Ախալքալակի շրջանից եկածները: Բնակավայրը անվանակոչվեց Դալարիկ: