Համայնքներ
Համայնքի մասին
Դաշտ (բնակչության թիվը ՝ 919)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը-Դաշտ
Համայնքի պատմական անվանումները-Դաշտ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը-1926թ.
Որ համայնքներին է սահմանակից-Այգեշատ և Շահումյան համայնքներին
Համայնքի մակերեսը-302.9քմ.
Հեռավորությունը մայրաքաղաքից-25կմ.
Բնակչության թիվը-919
Բնակչության կազմը-հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 328
Օգտակար հանածոներ-չկան
Կրթական հաստատություններ-հիմնական դպրոց
Մշակույթային հաստատություններ-մշակույթի տուն
Մարզական հաստատություններ-չկան
Արտադրական ձեռնարկություններ-չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը-գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ-չկան
***
Գյուղը հիմնադրվել է 1926 թ-ին Օշականի հանդամասում և ունեցել է Օշական Փոքր անվանումը։
Գյուղի շրջակայքում են գտնվում տեղացիների կողմից «Արդար Դավիթ» կոչված կիկլոպյան ամրոցի ավերակները` մ.թ.ա. 2-1 հազարամյակ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը: