Համայնքներ
Համայնքի մասին
Դողս (բնակչության թիվը` 1419)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը- Դողս
Համայնքի պատմական անվանումները-Դոխս, Դողք
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 7-րդ դար
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Ամբերդ, Այգեշատ, Մրգաստան, Արագած, Ծիածան
Համայնքի մակերեսը- 381.52 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից- 25կմ
Բնակչության թիվը-1419
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 280
Օգտակար հանածոներ- չկան
Կրթական հաստատություններ- միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ- Մշակույթի տուն, գրադարան
Մարզական հաստատություններ- չկան
Արտադրական ձեռնարկություններ- չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - <Սուրբ Ստեփանոս> եկեղեցի (19-րդ դար)
***
Դողս գյուղը գտնվում է վաղարշապատի շրջանում, Վաղարշապատ քաղաքից 7կմ հյուսիս: Մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա: Նախկինում կոչվել է Դոխս, Դողք: Այն եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից: Այստեղ 894 թվականին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ Սմբատ Ա. Բագրատունու զորքերի և Ատրպատականի Էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի մեծ
հաղթանակով: Գյուղում կառուցված է Ս. Ստեփանոս եկեղեցին:
Գյուղը տեղադրված է Միջարաքսյան հարթավայրում` ծովի մակարդակից 915մ բարձրության վրա: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Գյուղատնտեսական հողակտորները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասախ գետի ջրերով: