Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղեգնուտ (բնակչության թիվը` 2053)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Եղեգնուտ
Համայնքի պատմական անվանումները - Բադալ, Ղամիշլու, Ղամշկուտ, Մոլլա Բադալ, Ռահիմաբադ, , Սեֆիաբատ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1897թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Արևիկ, Զարթոնք, Արտաշար, Երասխահուն, Վարդանաշեն, Արազափ, Արգավանդ, Տանձուտ
Համայնքի մակերեսը – 2160.2 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 37 կմ
Բնակչության թիվը - 2053
Բնակչության կազմը – հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը- 467
Օգտակար հանածոներ – Ավազակոպճային խառնուրդ
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - չկան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ – "Բետարտշին" ՍՊԸ, "ԳԱՎ-ԱՎԱԶ" ՍՊԸ, "Արզնու տոհմային ԹՏԽ" ԲԲԸ, "ՍԵՆՏՈՒՐԻՈՆ" ՍՊԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը – Բանջարաբուծություն, պտղաբուծություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ – 3 մատուռներ

***

Արմավիրի մարզի Եղեգնուտ հանայնքը հիմնականում բնակեցված է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Վան և Մուշ գավառներից գաղթած մեր հայրենակիցներով: Նրանք 1897-ական թվականների վաղ գարնանն անցնում են վարարած Արաքս գետը և մի քանի տղամարդկանցով մտնում Մոլա –Բադալ գյուղը, որտեղ բնակվելիս են եղել թուրքեր, առաջարկում են նրանց համատեղ ապրել այդ գյուղում: Սակայն թուրքերը հրաժարվում են համատեղ ապրելուց, հայ գաղթականները գտնվում են հոգնած հիվանդ վիճակում, նրանց ուղեկցող մի քանի տղամարդիկ առավոտյան ստիպված մտնում են գյուղ: Գյուղը լինում է դատարկ, թուրքերը գիշերը լքել էին գյուղն ու հեռացել:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:00:38