Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Երվանդաշատ (բնակչության թիվը` 713)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Երվանդաշատ
Համայնքի պատմական անվանումը - Երվանդաշատ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - Ք.ա 220թ.
Որ համայնքներին է սահմանակից - Բագարան, Կողբավան, Վանանդ, Հուշակերտ
Համայնքի մակերեսը - 4410 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 95կմ
Բնակչության թիվը - 713
Բնակչության կազմը -հայեր, եզդիներ, ուսներ
Տնային տնտեսությունների թիվը - 202
Օգտակար հանածոներ -տուֆ քար
Կրթական հաստատություններ -միջնակարգ դպրոց
Մշակույթային հաստատություններ -մշակույթի տուն
Մարզական հաստատություններ -չկան
Արտադրական ձեռնարկություններ-չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - խաչքարեր, միջնադարյան եկեղեցու ավերակներ

***

Ք.ա. 220 թվականին Երվանդ վերջին թագավորը Երասխաձոր գավառում Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում հիմնեց Հայաստանի երրորդ մայրաքաղաք Երվանդաշատը:
Արաքս գետի աջ ափին բարձր քարափի վրա Երվանդ արքան կառուցեց Երվանդակերտ դաստակերտը, ուր ապրում էին արքան իր ընտանիքով և պալատականներով, արքունի պահակազորը և պալատի սպասավորները: Իսկ ձախ ափին կառուցեց բուն մայրաքաղաք Երվանդաշատը: Երվանդաշատին մոտիկ Արշարունյաց ձորում արքան հիմնեց ՙԾննդոց՚ - կոչվող անտառ, որը լցրեց բազմատեսակ գազաններով և թռչուններով: Բարձր պաիսպներով շրջապատեց անտառը, որպիսի գազանները չկարողանան փախչել: Երվանդաշատից հարավ Երասխաձորում արքան հիմնեց պտղատու այգիներ և մշակովի հողատարածքներ: Պարիսպների շուրջ բոլորը կառուցեց գեղեցիկ ծաղկանոցներ և բուրաստաններ:
Պատմահայր խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ:
Սելևկյան Անտիոքս 3-րդ թագավորի զորավար արտաշեսը ապստամբեց Երվանդի դեմ գրավեց Երվանդաշատը և Կարթագենի զորավար Հանիբալի խորհրդով հիմնեց մի նոր մայրաքաղաք և այն իր անունով կոչեց Արտաշատ:
Երվանդի մահից հետո Երվանդաշատը գոյատևեց մինչև մ.թ. 4-րդ դարը: Մեր թվարկության 4-րդ դարում պարսից Շապուհ 2-րդի զորքերը հիմնահատակ կործանեցին Երվանդաշատ քաղաքը:
Մինչև այժմ էլ պահպանվել են Երվանդաշատի ավերակները: Վերջին շրջանում պարբերաբար կատարվում են պեղումներ: Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները խոսում են հին Երվանդաշատի երբեմնի հզոր փառքի մասին: Գտածոներից պարզ է դառնում, որ հին Երվանդաշատում եղել է զարգացած բրուտագործություն, զինագործություն, ճարտարապետություն, կաշեգործություն, գինեգործություն, իսկ ամենից կարևորն այն է, որ հայտաբերվում է նաև ոչ հայկական ՙՀունական՚ արտադրության բազմատեսակ առարկաներ, որոնք խոսում են Հայաստանի և հարևան երկրների առևտրական կապերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-19 17:32:20