Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մայիսյան (բնակչության թիվը` 1892)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Մայիսյան
Համայնքի պատմական անվանումները - Բերիայի անվան, Ժդանովի անվան համար 2 սովխոզ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 1932թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը -ք. Արմավիր, ք. Մեծամոր, գ. Մրգաշատ
Համայնքի մակերեսը -1989 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 40 կմ
Բնակչության թիվը - 1892
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 569
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց, նախակրթարան
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան

***

Մայիսյան գյուղը հիմնադրվել է 1932 թվականին: Տեղանքը եղել է քարքարոտ կիսաանապատային տարածք: Գյուղի հիմնադրման ժամանակ այստեղ վերաբնակեցվել են 15-20 ընտանիքներ Շիրակի դաշտավայրից: 1946-1968թթ գյուղում բնակություն են հաստատել Իրանից և Սիրիայից ներգաղթածները: 1946-59թթ պետության միջոցներով զարկ տրվեց գյուղում շինարարական աշխատանքներին: Կառուցվեցին 2 և 3 հարկանի շինություններ: Մեծապես ընդլայնվեց փողոցավոր բնակավայրի տարածքը, որը բնակեցվեց ներգաղթյալներով: Բարելավվեցին փողոցները, կառուցվեցին անասնապահությամբ զբաղվելու համար համալիրներ, զարգացավ գյուղատնտեսությունը, տնկվեցին պտղատու այգիներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 16:26:01