Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեռնագոգ (բնակչության թիվը` 2341)

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը- Լեռնագոգ
Համայնքի պատմական անվանումները- Լեռնագոգ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 1978թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Լուսակն
Համայնքի մակերեսը - 2297.9 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 65կմ
Բնակչության թիվը – 2341
Բնակչության կազմը - հայեր
Տնային տնտեսությունների թիվը - 617
Օգտակար հանածոներ - խարամ, բազալտ
Կրթական հաստատություններ - <<Օնիկ Փակումեանի անվան>> միջնակարգ դպրոց
Մշակութային հասատատություններ - չկան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ – Հացամթերքների կոմբինատ
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն, անասնապահություն, թռչնաբուծություն
Հոգևոր կառույցներ - չկան

***

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքը գտնվում է Բաղրամյանի տարածաշրջանում, Արմավիր մարզկենտրոնից 25կմ հեռավորության վրա։ Ստեղծվել է երբեմնի հզոր արդյունաբերական հիմնարկ ձեռնարկութունների բազայի վրա` որպես «Խոզաբուծական սովխոզին կից ավան»։ Լեռնագոգ է վերանվանվել 1978 թ-ին։ Լեռան լանջին գտնվելու տեղադիրքով էլ պայմանավորված ստացել է այդ անվանումը։
Գյուղը տեղադրված է Արտենի լեռան լանջին` ծովի մակարդակից 1035մ բարձրության վրա։
Բնակչությունը տեղափոխվել է հարակից գյուղերից և Հայաստանի այլ շրջաններից։ Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-20 10:04:24