Համայնքներ
Համայնքի մասին
Ծաղկալանջ (բնակչության թիվը` 1491)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը - Ծաղկալանջ
Համայնքի պատմական անվանումը - համայնքն ունեցել է հետևյալ պատմական անվանումնները Ախճաղալա, Աղճա, Աղջակալա, Աղջակալե, Աղջաղալա, Սոֆիա
Համայանքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828-1829թթ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արագած,Հայթաղ,Ֆերիկ
Համայնքի մակերեսը - 1334հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
Բնակչության թիվը - 1491
Բնակչության կազմը - հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը - 306
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - գրադարան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - սբ Գևորգ եկեղեցի
***
Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 6կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 19կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Ախճաղալա, Աղճա, Աղջակալա, Աղջակալե, Աղջաղալա, Սոֆիա անվանումները։ Ծաղկալանջ է վերանվանվել 1978թ.։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում:
Գյուղից հյուսիս-արևելքում է գտնվում «Ամենափրկիչ» անունով հնավայրը։ Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829թթ. տեղափոխվել է Մակուից, 1915-1916թթ.` Կաղզվանից և Կարսից։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն արոտները, վարելահողերը, կան նաև պտղատու և խաղողի այգիներ։