Համայնքներ
Համայնքի մասին
Ծիածան (բնակչության թիվը` 1197)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը -Ծիածան
Համայնքի պատմական անվանումները - Գրամփա, Կրամփա
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1830թ..
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Ծաղկունք, Հովտամեջ
Համայնքի մակերեսը - 317 հա.
Հեռավորությունը մայրաքաղաքից – 25 կմ
Բնակչության թիվը – 1197
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 230
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – դպրոց, նախակրթարան
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - սպորտ հրապարակ
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան
Ծիածան գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Քասախ գետի ափին, մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա: Ծիածան է վերանվանվել 1978թ-ին: Գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, պատմական անցյալւ կապված է Կիկլոպյան դարաշրջանի հետ: Գյուղի տարածքում եղել է Կիկլոպյան ամրոց, որը զբաղեցրել է 8 հա տարածք: Մինչև օրս պահպանվում են պատմական ամրոցի հիմքերը, ամրոցի բազալտյա քարերը: Կատարվել են պեղումներ, որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք ստորգետնյա շենքեր, խեցեղեն զարդեր և մետաղյա իրեր: քասախ գետի հունի մոտ գտել են սև գույնի կարաս, որն ունի չորս հազար տարվա պատմություն: Գյուղը հնում Մեծամորի ձուլարանին կավ է մատակարարել: Հին պատմական աղբյուրներից տեղեկություններ կան, որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից մեկը` Գրամփը, պատերազմել է այս տարածքում, որի անունով էլ գյուղը կոչվել է Գրամփա, այժմ Ծիածան: Գյուղում պահպանվել են ս. Աստվածածին եկեղեցու ավերակները։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից և Պարսկահայաստանից: