Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հացիկ (բնակչության թիվը` 2431)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Հացիկ
Համայնքի պատմական անվանումները – Վորոշիլովի անվան N 4 սովխոզ, Նաիրի
Համայնքի հիմնադրման ժամանակշրջանը – 1933թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Նորապատ, Սարդարապատ, Այգևան, Մյասնիկյան, Խանջյան, Լուկաշին
Համայնքի մակերեսը – 1353.3 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 50 կմ
Բնակչության թիվը – 2431
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 723
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – դպրոց
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ – չկան

***

Հացիկ գյուղը գտնվում է Արմավիր քաղաքի հարավ-արևմտյան մասում` 8 կմ հեռավորության վրա: Գյուղը մինչև 1946 թվականը վերաբնակեցվել է Հայաստանի տարբեր շրջաններից` Արթիկից, Ապարանից, Հրազդանից և այլ շրջաններից եկած բնակիչներով: 1946-47թթ. բնակություն են հաստատել Պարսկաստանից, Սիրիայից, Հունաստանից և այլ երկրներից ներգաղթած հայրենադարձները: 1965 թվականին Սիրիայից 8 ընտանիք ևս բնակություն են հաստատել Նաիրի խորտնտեսությունում: Համայնքի բնակչության որոշ մասը 1988 թվականին գաղթել են Ադրբեջանից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-20 16:23:54