Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մարգարա (բնակչության թիվը` 1296)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Մարգարա
Համայնքի պատմական անվանումները - Մարգարա
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1800-ական թթ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արազափ, Վարդանաշեն
Համայնքի մակերեսը - 796,8 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 38 կմ
Բնակչության թիվ - 1296
Բնակչության կազմը - հայ, եզդի, ռուս
Տնային տնտեսությունների թիվը - 523
Օգտակար հանածոներ - ավազ
Կրթական հաստատությունները - դպրոց
Մշակույթային հաստատություններ - չկան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն
Հոգևոր կառույցներ - Սրբ. Ղևոնդ մատուռ

 ***

Մարգարա գյուղը հայտնի է անհիշելի ժամանակներից, բայց հանրագիտարանային տվյալները Մարգարայի հիմնադրումը կապում են 703 թվականի Արաբական Խալիֆաթի դեմ Սմբատ Բագրատունի իշխանի մղած հերոսական ճակատամարտի հետ, որը հայտնի է Վարդանակերտի ճակատամարտ անունով:
Արաքսի վարարումների պատճառով դարերի ընթացքում գյուղը քանիցս տեղափոխվել է : 19-րդ դարի սկզբում , երբ տեղի էին ունենում ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, փոխվում է նաև բնակչության կազմը: Հայտնի է, որ 1810թ. Արևմտյան Հայաստանից հատկապես Սուրմալույի , Խոյի գավառներից տեղահանված հայեր են բնակություն հաստատել գյուղում:
Մարգար անուն մի շնորհալի արհեստավոր դարձել է գյուղի հիմնադիրը, այսպիսով նոր գյուղը հիմնադրվել է 1810 թվականին և Մարգարի անունով կոչվել է Մարգարա:
Մարգարայի պատմության մեջ իր արժանավոր կնիքն ունի նաև մեծ զորավար Դրաստամատ Կանայանը/Դրոն/, որի հետնորդները մինչև այժմ ապրում են գյուղում:
Մարգարա գյուղում վաղ ժամանակներում գործել է եկեղեցի, որի զանգերը 1918 թ. Մայիսյան հերոսամարտի ժամանակ Արմավիրի մարզում գտնվող մյուս եկեղեցիների հետ միասին յոթ օր ու գիշեր ազդարարել են հերոսամարտի հաղթանակը:Այդ եկեղեցին քանդվել է 1930-ական թվականներին:Այժմ եկեղեցու տարածքում գտնվում է Մարգարայի գյուղապետարանը: Այդ տարածքում է կառուցվել նաև Սրբ. Ղևոնդ Մատուռը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 10:57:11