Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:

 

Մեծամոր

Մեծամոր բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Մեծամոր համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Մեծամոր քաղաք
  2. Ալաշկերտ գյուղ
  3. Ակնալիճ գյուղ
  4. Ամասիա գյուղ
  5. Այգեշատ գյուղ
  6. Արազափ գյուղ
  7. Արգավանդ գյուղ
  8. Արևիկ գյուղ
  9. Արմավիր գյուղ
  10. Արտաշար գյուղ
  11. Բամբակաշատ գյուղ
  12. Բերքաշատ գյուղ
  13. Գետաշեն գյուղ
  14. Եղեգնուտ գյուղ
  15. Երասխահուն գյուղ
  16. Զարթոնք գյուղ
  17. Հայկավան գյուղ
  18. Մարգարա գյուղ
  19. Մրգաշատ գյուղ
  20. Նալբանդյան գյուղ
  21. Նոր Արմավիր գյուղ
  22. Նոր Արտագերս գյուղ
  23. Նոր Կեսարիա գյուղ
  24. Նորապատ գյուղ
  25. Շենավան գյուղ
  26. Ջանֆիդա գյուղ
  27. Ջրաշեն գյուղ
  28. Վարդանաշեն գյուղ
  29. Տանձուտ գյուղ
  30. Տարոնիկ գյուղ
  31. Փշատավան գյուղ

Հեռախոս`  0 237 3 48 55
Էլ․ հասցե ՝ metsamormeriya@yandex.ru
Համայնքային կայք`  mecamor.am
Փոստային ինդեքս ՝ 0910

Համայնքի մասին պատմող տեղեկություն

Մեծամորը քաղաքային համայնք է Արմավիրի մարզում: Մարզկենտրոնից գտնվում է 8կմ հյուսիս-արևելք, Երևան քաղաքից` 42 կմ արևմուտք։ Հիմնադրվել է 1969 թ-ին որպես քաղաքատիպ ավան, Հայկական ատոմային կայանի բնակելի ավան, իսկ 1972 թ-ից կազմավորվել է որպես քաղաքատիպ ավան։ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի քաղաքային բնակավյրերի շարքին։

Քաղաքի շրջակայքում կան բրոնզի, երկաթի դարի բնակավայրերի մնացորդներ։
1981 թ-ին քաղաքն ունեցել է շուրջ 12000 բնակիչ, գերազանցապես հայեր, որոնք տեղափոխվել են Հայաստանի և ներկայիս Արմավիրի մարզի այլ բնակավայրերից։ Քաղաքի մասնագիտացման ուղղությունը էներգետիկան է, այն հանդիսանում է որպես միաֆունկցիոնալ քաղաք։ Այստեղ գործում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ 1988 թ-ի դեկտեմբերի երկրաշարժից հետո այն կանգնեցված է եղել վերակառուցման և նորոգման մեծ ծավալի աշխատանքներ տանելու, անվտանգությունը մեծացնելու նպատակով։ Հզորությամբ 2-րդն է` զիջելով Հրազդանի ջերմաէլեկտրակայանին։

Քաղաքում կան նաև մի շարք սննդի արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։
Հողային ֆոնդի մոտ 95% օգտագործվում է որպես բնակավայրի հողեր, որի մոտ 14% տնամերձ հողերն են։ Դրանք հանդիսանում են բանջարանոցներ և պտղատու, խաղողի այգիներ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21