Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մրգաշատ (բնակչության թիվը` 5500)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Մրգաշատ
Համայնքի պատմական անվանումները – Գեչռլու, Գեչըլու, Կեչառու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 17-րդ դարի կեսեր
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Ալաշկերտ, Նորապատ, Արևիկ, Մեծամոր, Մայիսյան, քաղաք Արմավիր, Սարդարապատ, Բամբակաշատ
Համայնքի մակերեսը – 1786 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 42 կմ
Բնակչության թիվը – 5500
Բնակչության կազմը – բազմազգ
Տնային տնտեսությունների թիվը – 1944
Օգտակար հանածոներ – չունի
Կրթական հաստատություններ – 2 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – Մշակույթի տուն, երաժշտական դպրոց
Մարզական հաստատություններ – չունի
Արտադրական ձեռնարկություններ – չունի
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ – Հայ առաքելական եկեղեցի և “Բեթհել” եկեղեցի

***
Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 4 կմ հեռավորության վրա։ Մրգաշատ է վերանվանվել 1946 թ-ին։
Գյուղի մոտ գտնվում է մի հին բնակատեղի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ), որը կոչվում է Արևիկ։ Գյուղում կառուցված է ս. Աստվածածին եկեղեցին։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում: Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950թթ այստեղ են հաստատավել նաև Լիբանանից և Իրանից հայրենադարձվածները։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 18:49:28