Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մուսալեռ (բնակչության թիվը` 2897)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Մուսալեռ
Համայնքի պատմական անվանումները-Նասիրապատ, Գինեվետ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը-1921թ.
Սահմանակից է-Փարաքար, Արևաշատ, Զվարթնոց, Պտղունք
Համայնքի մակերեսը-646
Հեռավորությունը մայրաքաղաքից-12կմ
Բնակչության թիվը-2897
Բնակչության կազմը-Հայ, եզդի, գերմանացի, լեհ
Տնային տնտեսությունների թիվը-768
Օգտակար հանածոներ-չկան
Կրթական հաստատություններ-Ֆր. Վերֆելի անվան միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ-չկան
Մարզական - մարզադահլիճ, սպորտային հրապարակ
Արտադրական ձեռնարկություններ-«Մուսալեռ տպարագրատուն» ՍՊԸ, Պոլիէթիլենային տոպրակների արտադրամաս, Թռչնանոց, Գինու գործարան

***

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղը գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու աջ և ձախ կողմերում` Վաղարշապատ քաղաքից 7 կմ և Երևան քաղաքից 12կմ հեռավորությամբ:
Պատմական մեջբերումներ- Փարաքարի, Վարմազիարի (Արևաշատ) և Զվարթնոցի միջև ընկած վայրը հայտնի է եղել Նասիրապատ անունով. եղել է ամայի ղռեր: Երևանի օկրուգային դատարանի անդամ Ներսես Աթաբեկյանը 1880 թ. դիմում է փոխարքային` խնդրով, որ իրեն հող տրամադրեն Աթաբեկյանների` Ղարաբաղում ունեցած նախկին գյուղերի փոխարեն: Նույն թվականին Ցարական կառավարող սենատի հրամանով Երևան նահանգում գտնվող Նասիրապատի զգալի մասը տրվում է Ն. Աթաբեկյանին` առհավետ և ժառանգաբար տիրելու: Հետագայում կալվածքը կոչվել է Ներսեսապատ, ապա Շադրլու: Աթաբեկյանները կարողացել են ջրովի դարձնել միայն կալվածքի կեսը: Մշակել են բամբակ, հացահատիկային կուլտուրաներ, առվույտ և այլն: 1905-1908թթ. կալվածքում կառուցվել է բամբակազտիչ և բրինձ մաքրող փոքր գործարաններ` ամրապնդելով հողագործության առևտրա-արդյունաբերական բնույթը: Սակայն տարիների ընթացքում հողերի բերրիության ընկնելու պատճառով տնտեսությունը սկսվում է քայքայվել:
1920թ. կալվածատիրական հողերն ազգայնացվում են բոլոր և հիմնականում տրամադրվում տնտեսություններին: 1921թ. Աթաբեկյանների նախկին կալվածքում սկսվում են սովխոզի կազմակերպման աշխատաանքները: Աստիճանաբար զարգանում է գյուղատնտեսությունը և տնտեսապես ապրապնդվում:
1930-ականներին նոր էտապ է սկսվում սովխոզի պատմության մեջ. տնտեսությունում կատարվում են ջրաշինարարական-մելիորատիվ աշխատանքներ, հիմնվում են խաղողի և պտղի նոր այգիներ: Հայաստանի ողջ տարածքում առաջին անգամ Նասիրապատում է օգտագործվում էլեկտրագութանը (1933թ.):
Հայրենական պատերազմից առաջ այգիների տարածությունը կազմում էր շուրջ 250 հա: Հայրենական պատերազմի տարիներին սովխոզը կարողանում է պաշտպանել իր նվաճումները և պետությանը տալ հազարավոր տոննա խաղող, պտուղ և այլ գյուղատնտեսական մթերքներ: Տարիների ընթացքում Նասիրապատում կառուցվում են գյուղատնտեսական մթերքների արտադրման խոշոր կենտրոններ, հասարակական, կենցաղային և կոմունալ սպասարկման այլ օբյեկտներ:
Հայրենական պատերազմի տարիներին կառուցվում է մշակույթի տունը` 450 նստատեղ ունեցող դահլիճով: Վերջինս ուներ երգի և պարի անսամբլ` ավելի քան 40 նվագողներով, երգողներով և պարողներով: Մշակույթի տանը կից գործել է նաև գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարան և ընթերցասրահ: Կոմերիտական կազմակերպության ակտիվ մասնակցությամբ սովխոզի կենտրոնում կառուցվել է ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի և բասկետբոլի հրապարակներ, կազմավորվել ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի թիմեր: Կառուցվել է 25մ երկարությամբ լողավազան:
Այստեղ հիմնականում բնակություն են հաստատել և աշխատել նախկին բատրակներ, առաջին համաշխարհային պատերազմի և թուրքական արշավանքների ժամանակ գաղթած ընտանիքներ և հետագայում տարբեր երկրներից Հայաստան վերադարձած տարագիր հայ ընտանիքներ: Բնակիչների զգալի մասը 1946թ. Իրանից եկած հայերն են եղել:
Սովետական Հայաստանի սոցիալիստական տնտեսության առաջին օջախը 3-րդ սովխոզն է եղել, որը 1943թ. կոչվել է Ա. Միկոյանի անունով:
ՀՍՍՌ գերագույն սովետի նախագահության 1957թ. դեկտեմբերի 30-ի հրամանով Միկոյանի անվան N3 սովխոզը կոչվել է Գինեվետ, այնուհետև, 1972թ. Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Էջմիածին շրջանի Գինեվետ ավանը վերանվանվել է է Մուսալեռ ավանի :
Մուսալեռ գյուղը ներկայումս ունի 3049 բնակիչ: Բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Հիմնականում մշակվում է խաղող, պտուղ, ցորեն, առվույտ և բանջար-բոստանային կուլտուրա: Գյուղում գործող «Մուսալեռի տպագրատունե ՍՊԸ-ն, Պոլիէթիլենային տոպրակների արտադրամասը, Գինու գործարանը, թռչնանոցը հնարավորություն են տալիս տեղի բնակիչներին ունենալու մշտական աշխատանք:
Համայնքն ունի բուժական ամբուլատորիա, դպրոց, մանկապարտեզ, իսկ մշակույթի տունն այժմ, ցավոք, գտնվում է քանդված վիճակում: Ունի սպորտդահլիճ, որի վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Վերջերս էլ համայնքում կառուցվել է զբոսայգի` խաղահրապարակով: Համայնքում գործում է 2001թ. կառուցված «Սուրբ ամենափրկիչե եկեղեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 18:49:28