Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նալբանդյան (բնակչության թիվը` 4343)

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Նալբանդյան
Համայնքի պատմական անվանումները – Մեծ Շահրիար /մինչև 1949 թվականը/
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1502թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Գետաշեն, Ջանֆիդա, Նոր-Ամասիա, Նոր-Արմավիր, Նոր-Արտագերս
Համայնքի մակերեսը – 2009 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 60 կմ
Բնակչության թիվը – 4343
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 832
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – միջն. դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ – 2 մատուռ

***
Գյուղը գտնվում է Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից 10կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Շահրիար, Շահրիար Մեծ, Շեհրիար անվանումները։Նալբանդյան է վերանվանվել 1950թ-ին՝ ի պատիվ հայ մեծ բանաստեղծ, հեղափոխական գործիչ Միքայել Նալբանդյանի։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829թթ. և 1914-1922թթ. ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Վանի, Սասունի, Երևանի նահանգի Սուրմալուի, Կողբի և Իգդիրի շրջաններից։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, կան պտղատու և խաղողի այգիներ։ Պահուստային հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-22 17:21:28