Համայնքներ
Համայնքի մասին
Նորապատ (բնակչության թիվ 2295)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անունը - Նորապատ
Համայնքի պատմական անվանումները- Նորապատ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1928թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Մրգաշատ,Հոկտեմբեր,ք.Արմավիր
Համայնքի մակերեսը - 148,16
Հեռավորությունը մայրաքաղաքից - 45կմ
Բնակչության թիվը - 2295
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ, ռուսներ
Տնային տնտեսությունների թիվը - 453
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ - դպրոց
Մշակույթային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ- չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն,անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Նորապատ գյուղը հիմնադրվել է 1928թվականի Սարդարապատ գյուղից առանձնացված տարածքի վրա և բնակչության շուրջ ութսունհինգ տոկոսը հանդիսանում էին Սարդարապատցիներ, իսկ մնացած մասը` տեղափոխվել են հանրապետության տարբեր շրջաններից: Գյուղի բազայի վրա ստեղծվել է կոլտնտեսություն, որի ուղվածությունը եղել է հողագործությունը և անասնապահությունը: Տարիների ընթացքում մարդկանց հայրենանվեր աշխատանքի շնորհիվ Նորապատի կոլտնտեսությունը համալրում է հանրապետության առաջատար կոլտնտեսությունների շարքերը: Իսկ կոլտնտեսության վարչության նախագահներից `Մուշեղ Պողոսյանը կոլտնտեսության ձեռք բերած բարձր ցուցանիշների համար 1950թ արժանանում է Սոցիալիստական Աշխատանքային հերոսի կոչմանը: