Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շահումյան (բնակչության թիվը` 1352)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Շահումյան
Համայնքի պատմական անվանումները -Խաչի, Մոլադուրսուն
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1828-1829թթ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – ք. Վաղարշապատ, Շահումյանի թ/ֆ, Մրգաստան,
Դաշտ, Այգեշատ, Արագածոտնի մարզ, Նորակերտ,
Համայնքի մակերեսը – 4.8 կմք /496 հա/
Հեռավորությունը մայրաքաղաքից – 30 կմ
Բնակչության թիվը – 1352
Բնակչության կազմը – տղամարդ` 49.7%, կին 50.3 %
Տնային տնտեսությունների թիվը- 504
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – Միջնակարգ դպրոց, նախակրթարան
Մշակութային հաստատություններ – Մշակույթի տուն
Բուժհաստատություն - Բուժամբուլատորիա
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – պտղաբուծություն, խաղողագործություն, հողագործություն,
անասնապահություն, թռչնապահություն
Հոգևոր կառույցներ – <<Սուրբ Մարիամ Աստվածածին>> եկեղեցի և <<Սուրբ Թուխ Մանուկ>> մատուռ

***

Շահումյան համայնքը գտվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի հյուսիս-արևելքում, Արարատյան հարթավայրում: Գյուղի նախնիները 1828-1829թթ. ներգաղթել են Խոյից, Սալմաստից, Արևմտյան Հայաստանի զանազան գյուղերից, հիմնական մասը տեղի բնակիչներ են:
Գյուղը գտնվում է Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին: Համայնքի հեռավորությունը պետական սահմանից կազմում է 30 կմ, մարզկենտրոնից` 30 կմ, ՀԱԷԿ-ից` 15 կմ: Համայնքի տարածքով անցնում է Մ-3 ավտոմոբիլային ճանապարհը, ընդհանուր երկարությունը 1.5 կմ, որից միջպետական` 1.5 կմ: Նախկինում ունեցել է Խաչի գյուղ, Մոլադուրսուն իսկ 1950 թվականից Շահումյան անվանումները: Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում:

Գյուղի շրջակայքում պահպանված են 19-րդ դարի եկեղեցու ավերակները: Հին եկեղեցու հարևանությամբ համայնքի բնակիչ բարեգործ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և միջոցներով 2009-2010թթ. կառուցվել է <<Սուրբ Մարիամ Աստվածածին>> եկեղեցին, որը հանդիսանում է համայնքի բնակիչների հոգևոր տունը և հանգստավայրը, որտեղ ամեն կիրակի մատուցվում է Սուրբ պատարագ: Բարեգործ Դավիթ Առաքելյանի հովանավորությամբ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ երկար ժամանակ փլատակների տակ գտվող Սուրբ Թուխ Մանուկ հնավանդ սրբատեղին վերակառուցվեց 2011-2012թթ-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-19 17:32:20