Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ոսկեհատ (բնակչության թիվ 2805 )

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Ոսկեհատ
Համայնքի պատմական անվանումները-Մոլոտովի անվան և 4-րդ սովխոզ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1934թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Էջմիածին, Հովտաշատ, Հայանիստ, Մուսալեռ
Համայնքի մակերեսը - 930հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20կմ
Բնակչության թիվը - 2805
Բնակչության կազմը- հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը-754
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ- Ոսկեհատի միջնակարգ դպրոց
Մշակույթային հաստատություններ- Մշակույթի տուն
Մարզական հաստատություններ- չկան
Արտադրական ձեռնարկություններ- չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- չկան

***

Արմավիրի մարզի Ոսկեհատ Գյուղը գտնվում է Վաղարշապատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության, իսկ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնադրվել է 1934թ., ընդամենը 15 ընտանիքով:
Նախկինում ունեցել է N4-րդ Սովխոզ Ոսկեհատի ուսումնա-փորձնական տնտեսություն անվանումները։ Ոսկեհատ է վերանվանվել 1978 թ-ին։ Այստեղ է գտնվում գյուղատնտեսական ակադեմիայի ուսումնական տնտեսությունը։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 850մ բարձրություն։ Գյուղի վարչական տարածքը 930 հա է, հատում է Արմավիր- Արարատ մարզերը միացնող ճանապարհը: Կլիման չոր խիստ ցամաքային է։
Գյուղի բնակչության մեծ մասը հայրենադարձներ են` Սիրիայից, Բուլղարիայից, Իրանից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխվածներ։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, կան պտղատու և խաղողի այգիներ: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 16:26:01