Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Պտղունք (բնակչության թիվը` 1812)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Պտղունք
Համայնքի պատմական անվանումները - Բաղրամյանի անվան 9-րդ տնետեսություն,
Միկոյանի անվան 9-րդ սովխոզ
Համայնքի հմնադրման ժամանակաշրջանը- 1920-1930-ական թվականներ
Որ համայնքներին է սահմանակից համայնք- Մուսալեռ , Արևաշատ, Նորակերտ, Բաղրամյան, Զվարթնոց
Համայնքի մակերեսը – 425 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից -11 կմ
Բնակչության թիվ – 1812
Բնակչության կազմ – հայ, ռուս
Տնային տնտեսությունների թիվ -388
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – դպրոց, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – չկան
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսական, արտագնա աշխատանք
Հոգևոր կառույց – մատուռ

 ***

Արմավիրի մարզի Պտղունք համայնքը, որպես խորհրդային թիվ 9 տնտեսություն, կազմավորվել է 1931թ., այնուհետև առանձնանալով Էջմիածնի շրջան թիվ 3 խորհրդային տնտեսությունից` դառնում է ինքնուրույն տնտեսություն: Նախկինում այն ընդգրկել է ներկայիս տարածքը, ինչպես նաև Զվարթնոցի, Նորակերտի հարավային մասի և թիվ 4 խոր. տնտեսության տարածքները, որոնք հետագայում առանձնացել են որպես ինքնուրույն տնտեսություններ: Տնտեսության հիմնական գյուղարտադրությունը եղել է պտուղն ու խաղողը: Բերքը առաքվել է պահածոների գործարաններին, ինչպես նաև արտահանվել Ռուսաստան: Չունենալով բավարար աշխատուժ` տնտեսության ղեկավարը դիմում է Էջմիածնում տեղակայված զինվորական գնդի հրամանատար Հովհաննես Բաղրամյանին` օգնության խնդրանքով: Ցուցաբերվում է մեծ օգնություն. տեղանքի խամ ու խոպան հողատարածքները մաքրվում են քարերից և հարթեցվում: Կատարվում է տասնյակ հեկտարների ծիրանի և այլ մրգատու ծառերի տնկարք: Կառուցվում են նաև պահեստ, ճաշարան և բնակելի միահարկ կառույց, որը ներկայումս չկա:
1946-47թթ. տնտեսության աշխատուժը համալրվեց Հունաստանից, Պարսկաստանից, Ֆրանսիայից, ինչպես նաև Մուսալեռից եկած հայրենադարձներով: Տարածքը կոչվեց Հովհաննես Բաղրամյանի անվան թիվ 9 պետական տնտեսություն: Հետագայում թիվ 3 և 9-ը պետտնտեսությունները միավորվեցին, և ամբողջ տարածքը կոչվեց Մուսալեռի պետական տնտեսություն: 1992թ. տարածքները կրկին անջատվեցին, և նախկին թիվ 9 պետական տնտեսությունը կոչվեց Պտղունք: Ներկայումս Պտղունքում բնակվում է 2023 մարդ: Տարածքն ապահովված է խմելու ջրով, ունի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32