Համայնքներ
Համայնքի մասին
Ջանֆիդա (բնակչության թիվը` 3162)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը- Ջանֆիդա
Համայնքի պատմական անվանումները – Ջանֆիդա
Համայնքի հիմնադրման ժամանակշրջանը – 1824թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Նալբանդյան, Նոր Արտագերս, Փշատավան, Այգեշատ
Համայնքի մակերեսը – 2007.75 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 70 կմ
Բնակչության թիվը – 3162
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 880
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – դպրոց
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ – սուրբ Կարապետ եկեղեցի
***
ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղը գտնվում է Արաքսի ափին, Թուրքիայի հարևանությամբ: Հնագույն ժամանակներում բնակեցված է եղել քոչվոր, մահմեդական ցեղերով: Հետագայում` 1915-1918 թթ. տեղի ունեցած ջարդերի հետևանքով Արևմտյան Հայաստանից գաղթած հայերից շատերը վերաբնակվեցին Ջանֆիդայում: Համայնքն իր ցանքատարածություններով ունի 2007.75 հա մակերես: Գյուղի կենտրոնում են գտնվում Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանը և նորակառույց եկեղեցին: