Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջրառատ (բնակչության թիվը` 3131)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայքնի ներկայիս անվանումը-Ջրառատ
Համայնքի պատմական անվանումը-Վերին Ղարխուն
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը-1917թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը-Արաքս, Լուսագյուղ, Մեծամոր, Ջրարբի, Ապագա, Երասխահուն
Համայնքի մակերեսը-1102.0հա
Հեռավորությունը մակերեսից-40կմ
Բնակչության թիվը-3131
Բնակչության կազմը -հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը-712
Օգտակար հանածոներ-չկան
Կրթական հաստատություններ- միջնակարգ դպրոց և 1 նախադպրոցական հաստատություն
Մշակութային հաստատություններ- մշակույթի տուն
Մարզական հաստատություններ-չունենք
Արտադրական ձեռնարկություններ-չունենք
Բնակչության հիմնական զբաղմունք -հողագործություն
Հոգևոր կառույցներ - չկան

***

1934 թվականին Աղասի Խանջյանը եկել է Ջրառատ գյուղ/ Էջմիածին կայարան/ և ջուր է ուզել խմելու` չի եղել:Կարգադրել է արտիզյան ջուր հորատել` մինչև իր Թիֆլիսից վերադառնալը: Այդպես էլ եղել է , կոլտնտեսության և Երկաթգծի հաշվին հորատվել է առաջին արտիզյան աղբյուրը:
Մարզկենտրոնից գտնվում է 37կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարխուն, Ղարխում, Ղարխուն Վերին, Ջիրյախլի անվանումները։ Ջրառատ է վերանվանվել 1946 թ-ին։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում: Գյուղի բնակչության նախնիները 1915-1920թթ. ներգաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գավառից։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողեր, կան պտղատու այգիներ։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 28 և 86 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59