Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տալվորիկ (բնակչության թիվը` 338)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Տալվորիկ
Համայնքի պատմական անվանումը- Տալվորիկ, Թըլ Հորիկ, Դալվորիկ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 1983թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Նոր Կեսարիա, Հուշակերտ, Վանանդ, Արտամետ
Համայնքի մակերեսը- 1818 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից- 70կմ
Բնակչության թիվը- 338
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 84
Օգտակար հանածոներ- չկան
Կրթական հաստատություններ- 1 հիմնական դպրոց
Մշակույթային հաստատություններ- չկան
Մարզական հաստատություններ- չկան
Արտադրական ձեռնարկություններ- չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- 1 մատուռ

 ***

Պատմական Տալվորիկ, Դալվորիկ Թըլ Հորիկ գյուղը գտնվել է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի Վիլայեթի Սասուն գավառում, Բաթմանսու / հնում Քաղիրթ / գետի աջակողմյան վտակներից մեկի ափին:
Տալվորիկ գավառակի կենտրոնը բաղկացած էր Էգետուն, Մերկեր և վերին գյուղ թաղերից: XX-րդ սկզբին ուներ 35 տուն հայ բնակիչ: Զբաղված էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով:
Մոտակա հանքավայրից արտահանում էին երկաթի հանքաքար, քարածուխով ձուլում և պատրաստում գործիքներ, զենքեր:
Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սարգիս), XIX դ. 2-րդ կեսից՝ գործող փոքրիկ վարժարան: Տալվորիկից ոչ հեռու պահպանվել էին բերդի ավերակներ: Անառիկ գյուղը կարևոր դեր է խաղացել թուրք բռնակալության դեմ գավառակի և Սասունի հայերի ազատագրական կռիվներում: 1904 թվականին Տալվորիկի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարել է Գևորգ Չաուշը: 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ Տալվորիկի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության: Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-19 17:32:20