Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:

 

Փարաքար

 Փարաքար բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Փարաքար համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Այգեկ գյուղ
  2. Արևաշատ գյուղ
  3. Բաղրամյան գյուղ
  4. Թաիրով գյուղ
  5. Մերձավան գյուղ
  6. Մուսալեռ գյուղ
  7. Նորակերտ գյուղ
  8. Պտղունք գյուղ

Հեռախոսահամար՝ 0231 6 00 42

Էլ. փոստ ` paraqar.armavir@mta.gov.am

Համայնքային կայք՝ parakar.am

Համայնքի ինդեքս՝ 1149


Համայնքի մասին պատմող տեղեկություն

Փարաքարը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան գոգավորության
վրա և իր զբաղեցրած տարածքը նման է թիկնաթոռի: Բարձրությունը ծովի մակերևույթից̀ գյուղի կենտրոնում 850 մետր է, իսկ նոր բնակեցված սարալանջի բարձրագույն կետը 975 մետր: Գյուղի հատակագիծը հարմարեցված է բնական պայմաններին̀ կապված ռելիեֆից: Փարաքարի համայնապատկերի հարավային մասում ճերմակազարդ Մասիսներն են և Արարատյան դաշտը: Հարավ – արևելյան մասում Երևանն է իր գեղեցիկ տեսարաններով: Այս նույն ուղղությամբ երևում են հյուսիս - հարավ ձգվող Գեղամա լեռները: Տեսանելի է նաև Արարատ լեռան հյուսիսային փեշերից ձգվող Հայկական պար լեռնաշղթան: Փարաքարի հյուսիսային մասի բարձունքում է գտնվում ՀՀ-ում շատ հայտնի ու որակյալ բազալտի հանքավայրը, որին էլ թիկնել է գյուղը: Փարաքարին առանձնակի շուք ու գեղեցկություն է տալիս նրանից հարավ գտնվող Զվարթնոց օդանավակայանը, որը կարծես մի միասնություն է կազմում գյուղի հետ: Փարաքար համայնքն իր մեջ ընդգրկում է Փարաքար և Թաիրով գյուղերը:

Փարաքարը հանդիսանում է Արարատյան դաշտի հնագույն բնակավայրերից մեկը: Այս են վկայում Փարաքարի տարածքում կատարված տարբեր պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները, որոնք վերագրվում են ուշ կամ զարգացած բրոնզեդարյան ժամանակներին: Փարաքար գյուղի տարածքում հայտնաբերված հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանը գտնվում է օդանավակայանի ցանկապատի հարևանությամբ երեք ոչ շատ մեծ բլուրների վրա: Այն պեղված չէ, բայց հնագետների կողմից կազմված անձնագրի հիման վրա պետք է պեղվի 8,6 հա տարածություն:
Այն զբաղեցնելով 718.52 հա տարածք: Հեռավորությունը մայրաքաղաքից 7 կմ է, մարզկենտրոնից̀ 35: Համայնքի տարածքով անցնում է Երևան-Զվարթնոց օդանավակայան, Երևան – Էջմիածին - Արմավիր հանրա-պետական և Երեվան – Մերձավան տեղական նշանակության ճանա-պարհները: Փարաքարի տարածաշրջանը բաժանվում է հողային 2 գոտո ̀ Մերձարաքսյան և Ուրձ - Կոտայք - Շամիրամ: Հողա-ծածկույթը բազմազան է̀ գորշից մինչև շագանակագույն: Հիմնականում ոռոգման տակ են մերձարաքսյան գոտու հողատարածությունները: Գյուղի հյուսիսային հատվածով դեպի Էջմիածին հոսում են Էջմիածնի և Շադրլուի առուները: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 9-11օC-ի սահ-մաններում: Շոգ օրերը տևում են ավելի քան չորս ամիս̀ ուղեկցվելով չոր եղանակներով: Տարեկան տեուղումները տատանվում են 250-350մմ:

Փարաքարը Հայաստան աշխարհի ամենահին բնակավայրերից մեկն է, բայց թե ինչ անուն է ունեցել և արդյոք հնուց ի վեր Փարաքար է կոչվել, ոչ ոք չի կարող ասել: Ամենահին հիշատակությունը̀ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատության մեջ 1636 և 1657 թթ. գյուղը նշվում է Փարաքար: Գրավոր աղբ-յուրներում անվան ճշգրիտ մեկնաբանություն է տվել Մ.Թաղիադյանը իր «Ճանապարհորդություն» աշխատության մեջ (1847թ. Կալկաթա), այն կապելով գյուղում գտնվող օճառահանքից դուրս եկող դեղնականաչավուն քարի անվան հետ «փրփրաքար»: Փրփրաքար անվան որոշ տառեր սղվել են և մնացել է Փարաքարը, որով էլ բնակավայրը հայտնի է:

Սոցիալ-տնտեսական վիճակը
Համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին տարիներին բավական բարելավվել է: Բարձրացել է հարկերի հավաքագրման ցու-ցանիշը և հա-մայնքային բյուջեն կատարվում է մոտ 100%-ով: Սակայն վեր-ջինս հնարավորություն է տալիս միայն մասնակի բարելավել համայնքային ենթա- կառուցվածքների վիճակը:

Կրթություն
Ըստ արխիվային փաստաթղթերի Փարաքարում դպրոց հիմնվել է 1872թ.: Այժմ համայնքն ունի 2 միջնակարգ և մեկ հիմնական /իննամյա/ դպրոց: Համայնքում գործում է 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց, սպորտ դպրոց:
Առողջապահություն
Համայնքում գործում է 2 բուժ.ամբուլատորիա:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-08 18:31:17