Համայնքներ
Համայնքի մասին
Փշատավան (բնակչության թիվը` 2321)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը- Փշատավան
Համայնքի պատմական անվանումը - Իգդա, Իգդալու, Իյդալու, Պշատավան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1852թվականին
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Ջանֆիդա, Արգավանդ
Համայնքի մակերեսը - 808 հազար քմ
Հեռավորությունը մայրաքաղաքից - 60 կմ
Բնակչության թիվը - 2321
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ,
Տնային տնտեսությունների թիվը - 420
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ դպրոց, նախակրթարան
Մշակույթային հաստատություններ մշակույթի տուն, գրադարան
Մարզական հաստատություններ ծանրամարտի մարզասրահ
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 14կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Իգդալի, Իգդալու, Իյդալու, Պշատավան անվանումները։ Փշատավան է վերանվանվել 1947 թ-ին։
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Էրզրումի, Բայազետի շրջաններից։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։