Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քարակերտ (բնակչության թիվը` 4406 )

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համայնքի ներկայիս անվանումը- Քարակերտ
Համայնքի պատմական անվանումները- Ղառաբուրուն, Կարմրաշեն, Քարակերտ
Համայնքի հիմնադրման ժամանակշրջանաը- 1902թ,
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Շենիկ, Դաշտադեմ
Համայնքի մակերեսը- 3606հա
Հեռավորությունը մայարաքաղաքից -70կմ
Բնակչության թիվը -4406
Բնակչության կազմը- հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 1418
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ- 2 դպրոց, 2 մանկապարտեզ,
Մշակութային հաստատություններ – 1 Համայնքային կենտրոն
Մարզական հաստատություններ- Համայնքային կենտրոնում գործող խմբակներ /ըմբշամարտ, ֆուտբոլ/
Արտադրական ձեռնարկություններ- Պահածոների գործարան, սննդի արտադրամաս, ալրաղաց, ՀԷԿ
Բնակչության հիմնական զբաղմունքը-հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- չկան

***

Քարակերտ գյուղը գտնվում է մարզկենտրոնից հարավ-արևմուտք, 24 կմ հեռավորության վրա: Գյուղի տարածքով են անցնում Երևան-Արմավիր-Գյումրի-Թբիլիսի երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղիները: 1958 թ-ին Ախուրյանի ջրամբարի կառուցման շնորհիվ հիմնվեց Կարմրաշենի այգեգործական սովխոզը, որն ընդմիշտ փոխեց գյուղի տնտեսական վիճակը և նպաստեց գյուղի բնակեցմանը: Բնակավայրը նախկինում պատկանել է Թալինի շրջանին, իսկ 1983 թ-ից` նորաստեղծ Բաղրամյանի շրջանին: Գյուղի հիմնական բնակեցումը սկսվել է 1950 թ-ից Թալինի և Արթիկի շրջանների բարձրադիր գյուղերից, իսկ 1960 թ-ից նաև Ջավախքից: Բնակչության թիվը աճեց 1965 թ-ին Սիրիայից 1967-68 թթ-ին Իրանից ներգաղթած հայրենադարձների թվով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 16:19:57