Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ֆերիկ (բնակչության թիվը` 441)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ա

Համայնքի ներկայիս անվանումը – Ֆերիկ
Համայնքի պատմական անվանումները - Քյուրաքյանդ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1927 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Հայթաղ, Ծաղկալանջ, Արշալույս
Համայնքի մակերեսը – 406 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 28 կմ
Բնակչության թիվը - 441 
Բնակչության կազմը – տղամարդ ` 322 , կին` 320
Տնային տնտեսությունների թիվը - 98
Օգտակար հանածոներ չկան
Կրթական հաստատություններ - հիմնական / իննամյա / դպրոց
Մշակույթային հաստատություններ չկան
Մարզական հաստատություններ չկան
Արտադրական ձեռնարկություններ չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն և անասնապահություն
Հոգևոր կառույցներ չկան

***

Գյուղ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա: Գյուղն անվանումը ստացել է ի պատիվ եզդի ազգի նշանավոր գործիչ ,գրող հրապարակախոս , Ֆերիկ Պոլատբեկովի կամ ինչպես կոչել են ` Ֆյոդոր Լիտկինի պատվին:
Ֆերիկ համայնքի եզդիները բաղկացած են կրոնական երեք խմբերից` Շեյխեր, Փիրեր, Մրիդներ, որոնք իրենց ավանդույթների համաձայն վարում են ազգային ուրույն ապրելակերպ:
1831 թ-ին գյուղը եղել է թուրքաբնակ, որը ունեցել է տարբեր անվանումներ, որոնցից վերջինը` Քյուրաքյանդ: 1927 թ-ին երբ գյուղը եղել է դատարկված այն վերաբնակեցվել է եզդիներով։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, խաղողի այգիները։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:00:38