Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բաղրամյան (Բաղրամյանի տ.բնակչության թիվը` 1051)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Բաղրամյան /Բաղրամյան/
Համայնքի պատմական անվանումները - Բաղրամյան /Շրջկենտրոն/
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1984թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Արևադաշտ, Շենիկ, Մյասնիկյան, Դալարիկ
Համայնքի մակերեսը - 2851,6հա
Հեռավորությունը մայրաքաղաքից -60կմ
Բնակչության թիվը – 1051
Բնակչության կազմը - հիմնականում հայեր
Տնային տնտեսությունների թիվը - 271
Օգտակար հանածոներ – քար
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – գրադարան, երաժշտական դպրոց
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – քարի վերամշակման
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - նախատեսված է եկեղեցու կառուցում

***

Գյուղ Բաղրամյան`նախկին Բաղրամյանի վարչական շրջանի կենտրոնը: 1983թվականին Թալինի շրջանի նո1 խորհրդային տնտեսությանը կից նոր հիմնադրված ավանը կոչվում է Բաղրամյան և դառնում Բաղրամյանի տարածաշրջանի կենտրոնը: Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիրից կազմում է 18կմ: Բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված, ինչպես նաև Ջավախքից և Հայաստանի այլ շրջաններից տեղափոխված ընտանիքներով: Համայնքի վարչական տարածքը կազմում է 2851,6հա, որից 2678,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են: Կլիման չորային է, ձմռանը ցուրտ, ամռանը շոգ: Տարեկան տեղումների քանակը կազմում է 500մմ: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի:
Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Թալինի ջրանցքի ջրերով: Համայնքի մշտական բնակչության թվաքանակը 1056: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսական գործունեությամբ: Գյուղատնտեսական ոլորտում կիրառվում է վարձու աշխատանքը:
Գյուղն ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Գյուղում է գտնվում Բաղրամյանի գանձապետական բաժանմունքը, ՎՏԲ բանկը, Բաղրամյանի ոստիկանությունը, Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, Բաղրամյանի սոցիալական ապահովագրության տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի <<Բաղրամյան>> սպասարկման գրասենյակը, վիճակագրային վարչությունը:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-22 17:21:28