Համայնքներ
Համայնքի ղեկավար
Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:
Արմավիր

Համայնքի ղեկավար` Դավիթ Խուդաթյան
Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 3-ին Արմավիր քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2008 թթ. սովորել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։
2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։
2018 թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի 2 երեխա։