Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Կազմակերպություններ

Մշակույթի ԵՎ սպորտի

Արտադպրոցական մշակութային կրթական հաստատություններ

Արմավիր քաղաքի արվեստի դպրոց

Հեռ.` /+374 237 2 50 18

Մանրամասն ↓

Հասցե` ք. Արմավիր, Արարատյան փ

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ

Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց

Հեռ.` /+374/ 237 2 74 05

Մանրամասն ↓

Հասցե` ք. Արմավիր,

Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ

Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոց

Հեռ.` +374/ 0231 5 30 77

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ

Հացիկի երաժշտական դպրոց

Մանրամասն ↓

Հասցե` Արմավիրի մարզ, գ. Հացիկ

Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ

Մեծամորի Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց

Հեռ.` +374/ 237/ 3 43 98

Մանրամասն ↓

Հասցե` ք. Մեծամոր

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ



Թանգարաններ

Էջմիածնի թանգարան

Մանրամասն ↓

Հասցե` ք. Էջմիածին, Մայր տաճար

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Մայր տաճարին առընթեր եկեղեցա-պատմական թանգարանը հիմնադրել է կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին 1869 թ., տաճարի արևելյան հատվածում վերակառուցած ավանդատանը: Սկզբում ունեցել է մեկ սրահ` մի քանի տասնյակ ցուցանմուշներով: 1955 թ. կաթողիկոս Վազգեն Ա-ի գլխավորած հանձնաժողովի /Կ. Ղաֆադարյան, Բ. Առաքելյան և այլք/ արտոնությամբ թանգարանը վերակազմավորվել է և բացվել 1956 թ.: Ներկայումս թանգարանի երեք ցուցասրահներում ցուցադրվում են ոսկե և արծաթե իրեր, ակնակուռ, մարգարտաշար խաչեր, խաչվառներ, սկիհներ, բուրվառներ, գավազաններ, գոտիներ, սաղավարտներ, բազպաններ, մատանիներ, թագեր, խույրեր, կաթողիկոսական արծվագորգեր, պատկերազարդ վարագույրներ, հին և նոր մետաղադրամներ, շքանշաններ և այլն: Ուշագրավ ցուցանմուշներից են, օրինակ, Տիգրան Բ Մեծի արծաթադրամները /ք.ա. 1-ին դ./, Տրդատ Գ Մեծին վերագրվող արքայական թագի ճակատամասը /4-րդ դ./, Աշոտ Բ Երկաթի երկաթե խաչն` իր տուփով:

Քրիստոնեական աշխարհում այս եկեղեցապատմական մշակույթի թանգարանը եզակիներից մեկն է:  

 

 

Էջմիածնի Խորեն Տեր-Հարությունյանի անվան թանգարան

Հեռ.` +374/ 237/ 4 38 77

Մանրամասն ↓

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին և գործում է իբրև Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Թանգարանի հավաքածուն ձևավորվել է Խորեն Տեր-Հարությունյանի նվիրատվությունների հիման վրա։Դրանք ցուցադրվել են Էջմիածնի պատկերասրահում` ներկայիս հոգևոր ճեմարանի շենքում: 

Թանգարանի հավաքածուն բաղկացած է 250 գործերից, որոնցից ցուցադրվում է մոտ 100-ը, սակայն ցուցադրությունը պարբերաբար նորացվում է։


 

Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան

Հեռ.` +374/ 93 04 54 22

Մանրամասն ↓

Հասցե` ք. Էջմիածին, Մյասնիկյան 110:

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը հիմնադրվել է 1964 թ. թանգարանի երախտավոր և առաջին տնօրեն Ալբերտ Աբրահամյանի ջանքերով: Գործում է Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայությամբ: Այստեղ պահվում և երկու հարկաբաժինների ցուցասրահներում ցուցադրվում են մոտ 12.5 հազար հնագիտական և ազգագրական արժեքներ` սկսած ք.ա. 4-րդ հազարամյակից:

 

 

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան

Մանրամասն ↓

Հասցե` Ք. Էջմիածին, Կոմիտասի Հրապարակ

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Հիմնադրվել է 1948 թ. բանաստեղծի դստեր և թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով, բանաստեղծի` գրեթե նախնական տեսքով պահպանված հայրական տանը, որտեղ նա երկար տարիներ ապրել և ստեղծագործել է: Գործում է իբրև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ: Թանգարանի սրահներում /աշխատասենյակ, ննջարան, սեղանատուն, հյուրասենյակ/ ցուցադրվում և պահոցներում պահվում են մոտ 700 հիմնական նյութեր, որոնք ներկայացնում են Հ. Հովհաննիսյանի կյանքի ուղին, ուսումնառության, գրական, հասարակական և մանկավարժական գործունեության տարիներ. նրա երկերի ստեղծման պատմությունը և այլն: Ցուցադրվում են երկերի հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, բանաստեղծի ինքնագրեր, նրան նվիրված ուսումնասիրություններ, գեղանկարչական աշխատանքներ և այլն: Տանը կից պարտեզում բանաստեղծի կիսանդրին է /հեղ.` Ղ. Չուբարյան/:

 

Մեծամորի Պատմա-հնագիտական թանգարան

Մանրամասն ↓

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին և գործում է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համակարգում։Թանգարանի հավաքածուն գոյացել է Տարոնիկ գյուղի մերձակայքում՝ Մեծամոր գետի ակունքների մոտ գտնվող հնագույն ամրոց-քաղաքատեղիի 1965 թվականից սկսած և մինչև օրս շարունակվող պարբերական պեղումների գտածոներից։

Թանգարանում պահպանվում է 26290 միավոր արժեք, որից 9337-ը ներկայացված է գործող ցուցադրությունում։ Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվում և նորացվում է, քանի որ Մեծամորի պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել։

 

 

Մհեր Աբեղյանի թանգարան

Հեռ.` +374/ 237/ 5 49 47

Մանրամասն ↓

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ Մհեր Աբեղյանի նախաձեռնությամբ։ Թանգարանի համար հիմք է հանդիսացել հարազատ ծննդավայրին Մհեր Աբեղյանի կողմից նվիրաբերած 300 ստեղծագործություններից բաղկացած հավաքածուն, որոնց մի մասը հետագայում հանձնվել է Ազգային պատկերասրահին, այժմ թանգարանում կա 150 աշխատանք։ Թանգարանը գործում է որպես Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ։


Կազմակերպա-իրավական տեսակը Իրավաբանական տեսակը
 

Մուսա Լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան-մասնաճյուղ

Հեռ.` +374/ 237 6 83 73

Մանրամասն ↓

Հասցե` Հայաստան, 1123, Արմավիրի մարզ, Բաղրամյան գյուղ (Մուսալեռ գյուղի հարևանությամբ)

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային

Արմավիրի մարզում գտնվող դիտարժան վայրերից է Մուսա լեռան թանգարան-մասնաճյուղը:
Բարձունքում տեղակայված տուֆակերտ, արծվանման այս շինությունն անմահացնում է 1915 թվականի Մուսա լեռան հերոսամարտը: Այն մուսալեռցիների պայքարն էր գոյության համար, որը հնարավորություն տվեց ամբողջ աշխարհին ճանաչելու հային` որպես հզոր ու անկոտրում ազգ:
Թանգարանում ներկայացված են Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին նվիրված և մուսալեռցիների ավանդական կենցաղը, ծեսերը, սովորույթները ներկայացնող ցուցանմուշներ:
Ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը` հերոսական ճակատամարտի տարեդարձին, մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը: Այդ օրը մի մեծ տոնախմբություն է լինում. մուսալեռցիները խարույկ են վառում, հավաքվում են խարույկի շուրջը, դհոլ զարկում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Հենց այս օրն էլ պատրաստում են ազգային կերակուրը` հարիսան:

 


 



Թատրոններ

Էջմիածնի ժողովրդական թատրոն

Մանրամասն ↓

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

1953 թվականի փետրվարի 23-ին Էջմիածնի Կոմիտասի անվան շրջանային մշակույթի պալատի Իսահակ Ալիխանյանի անվան նորաստեղծ ինքնագործ թատերական խմբի անդրանիկ ներկայացման վարագույրը։ Ներկայացվեց Նաիրի Զարյանի  <<Վրեժ>> դրաման՝ ռեժիսոր Ավետիք Վարդանյանի բեմադրությամբ։


1955-57 թվականներին թատրոնի ռեժիսորն էր Խորեն Ներսիսյանը։ Նրա բեմադրություններից Ալեքսանդր Շիրվանզադեի <<Նամուս>>, <<Չարի ոգին>>, Գարեգին Երիցյանի <<Ուշ լինի, նուշ լինի>> պիեսների բեմադրություններն արժանացել են թատերասեր հասարակության ջերմ ընդունելությանը։


1958 թվականին ՀամԼԿԵՄ 40 ամյակին նվիրված թատերական ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատեսի ժամանակ խումբը ստանում է իր առաջին պարգևը՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի։


1959 թվականի մայիսի 29-ին հանրապետության մշակույթի նախարարության կոլեգիայի որոշմամբ Էջմիածնի շրջանային մշակույթի տան թատերական ինքնագործ խմբին շնորհվում է <<Ժողովրդական թատրոն>> պատվավոր կոչում։


1961-66 թվականներին Էջմիածնի ժողովրդական թատրոնը մի նոր վերելք ապրեց շնորհիվ ռեժիսոր Ռեմ Սարգսյանի ղեկավարության։ <<Մեռնող ֆլորան>> ներկայացումով 1966 թվականի փետրվարին թատրոնը 1-ին անգամ հանդես եկավ հանրապետական հեռուստատեսությամբ։


1967 թվականին Արարատ Բարսեղյանի <<Լուսիկ Լուսինյան>> դրամայի ներկայացումով /ռեժիսոր, հանրապետության վաստակավոր արտիստ Գառնիկ Կարապետյան/ խումբը մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեության համամիութենական ստուգատեսին, արժանանում ոսկե մեդալի և դափնեկրի կոչման
1971 թվականին թատրոնի ռեժիսորի պարտականությունը ստանձնեց պրոֆեսիոնալ թատրոնում դերասանական և ռեժիսորական աշխատանքի մեծ փորձ, ստեղծագործական հարուստ կենսագրություն ունեցող վաստակավոր արտիստ Գրիգոր Սիմոնյանը։


Էջմիածնի ժողովրդական թատրոնը այժմ չի գործում։



 

Մրգաշատ գյուղի մշակույթի տան ժողովրդական տիկնիկային թատրոն

Մանրամասն ↓

Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն

 Մրգաշատի մշակույթի տան ժողովրդական տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1986 թվականին։
1987 թվականին վրացական ԽՍՀ մշակույթի նախարարության հրավերով թատրոնի կոլեկտիվը ներկայացումներով հանդես է եկել Աբխազիայի հայաշատ բնակավայրերի թատերասերների առջև։


1990 թվականին ՀԽՍՀ մշակույթի նախարարության կողմից թատրոնին շնորհվել է ժողովրդական կոչում։ 2001 թվականին <<Թատերական Լոռի>> փառատոնում տիկնիկային թատրոնը ճանաչվել է հաղթող և շահել փառատոնի գլխավոր մրցանակը։


Թատրոնի ներկայացումների ցանցը՝ <<Գյուղացու որդի Իվանը>>, <<Թռիչք դեպի Մարս>>, <<Իսկական ընկերը>>, <<Տերն ու ծառան>>, <<Կախարդական փետուրը>>, <<Բժիշկ Այլբոլիտը>>, <<Բարի սամարացին>>:


Թատրոնի խաղացանկում տեղ են գտել նաև աստվածաշնչյան թեմաներով՝ <<Սուրբ ծնունդը>>, <<Բարի սամարացին>>, Գ. Հովհաննիսյանի <<Այսպես սկսվեց...>>, Հ. Թումանյանի <<Բարի կենդանը>>, Ռ. Մարուխյանի <<Իսկական ընկերը>> պիեսներ։


2005-2006 թվականներին թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տիկնիկային թատերախմբերի համահայկական 1-ին և 2-րդ փառատոններին՝ արժանանալով պատվոգրերի։

Մրգաշատ գյուղի մշակույթի տան ժողովրդական տիկնիկային թատրոնն այժմ չի գործում



 



Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42