Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ

27.01.2010

Հունվարի 27-ին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարսա Մուրադյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` 23 դեկտեմբերի 2010թ. <<ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> N 1763-Ն որոշմամբ հաստատված կատարվելիք աշխատանքների ընթացքը շահագրգիռ մարմիններին ներկայացնելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի ղեկավարները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների պետերը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը, ինչպես նաեւ Արմավիր, Վաղարշապատի եւ Բաղրամյանի տարածաշրջանների սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերը:

Մանրամասն ներկայացնելով վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգը` Լ. Մուրադյանն ընդգծեց, որ պետք է անել առավելագույնը` աշխատանքները սահմանված ժամկետում եւ հավուր պատշաճի իրականացնելու համար: Նա նշեց, որ հտկապես պետք է ուշադրություն դարձնել ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին, եւ այն շինությունների /հիմնականում չհասցեավորված/, որտեղ մի քանի ըտանիք է բնակվում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42