Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 100 %-ԻՑ ՑԱԾՐ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19.01.2011


Փետրվարի 19-ին ՀՀ Արմավիրի մարզպետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` 2010 թվականին սեփական եկամուտների հավաքագրման 100 %-ից ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Անդրադառանալով սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջետային եկամուտներին` մարզպետն առաջարկեց պարզաբանել հավաքագրման 100 % կատարողական ցուցանիշը չապահովելու պատճառները:

Համայնքների ղեկավարների կողմից ներկայացված պատճառները հիմնականում կապված էին գյուղատնտեսական անբարենպաստ տարվա, բերքի որակի եւ իրացման, ժողովրդի անվճարունակության, համապատասխան վարկերի ժամանակին չտրամադրման, մի շարք խոշոր հողատերերի կողմից հողի հարկի կամ վարձավճարների չվճարման, ինչպես նաեւ համայնքներում իրենց կողմից առավել գործնական աշխատանքներ չծավալելու հետ: Անդրադառնալով համայնքների ղեկավարների կողմից տրված պարզաբանումներին` մարզպետ Ա.Ղահրամանյանը նշեց, որ որեւէ պատճառաբանություն չի կարող իրական հիմք հանդիսանալ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունենալու համար:

Ըստ այդմ, մարզպետն առաջարկեց համայնքների ղեկավարներին մեկ շաբաթյա ժամկետում ՀՀ Արմավիրի մարզպետարան ներկայացնել 100 հազար դրամ եւ ավելի պարտք ունեցող հողօգտագործողների անվանացանկը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցներին` սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները ոչ պատշաճ մակարդակով իրականացնելու համար, եւ ելնելով խնդրի կարեւորությունից` մարզպետը կոչ արեց համայնքների ղեկավարներին ամսեկան եւ եռամսյակային, կիսամյակային եւ տարեկան կտրվածքով ապահովել բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, եւ յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42